From Wikipedia, the free encyclopedia
Կամբոջան Հարավարևելյան Ասիայում համարվում է ֆրանսախոս երկրորդ երկիրը Վիետնամից հետո, բայց միաժամանակ այն նույն տարածաշրջանում առանձնանում է ֆրանսախոսների թվի ամենամեծ կրճատմամբ, որը բացատրվում է քաղաքական դրդապատճառներով[1]։ 2014 թվականին Կամբոջայում գրանցվել է 423.000 մարդ, որ ֆրանսերենը կրում է որպես օտար լեզու. դա կազմում է բնակչության 3 %-ը։ 2008 թվականի տվյալներով միայն 873 մարդ է երկրում ֆրանսերենը կրում որպես մայրենի լեզու[2]։
Ֆրանսերենը Կամբոջա է ներթափանցել 19-րդ դարի սկզբին այն բանից հետո, երբ այն դարձել է Ֆրանսիայի պրոտեկտորատը և 1887 թվականին ընդգրկվել Ֆրանսիական Հնդկաչինի մեջ։ Ֆրանսերենի ներթափանցումը Կամբոջայում աննկատ է անցել մինչև 1890-ական թվականների սկիզբը, երբ ֆրանսիական իշխանությունները սկսել են երկրում ֆրանսերենի ուսուցում կազմակերպել, սակայն դա սահմանափակվում էր միայն էլիտար ուսումնական հաստատություններով։ Վիետնամում հեղափոխական շարժման աճին զուգընթաց` ֆրանսիացիները դադարում են հովանավորել կրթությունը Կամբոջայում, ինչի պատճառով երկրում գրագիտության մակարդակը շարունակում էր ցածր մնալ, և այս իրադրությունը շարունակվում է մինչև Կամբոջայի օկուպացումը Ճապոնիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո ֆրանսերեը դարձյալ դառնում է Կամբոջայի միակ պաշտոնական լեզուն։ 1853 թվականին երկրի անկախության հռչակումից հետո այն շարունակում էր լայնորեն դասավանդվել և կիրառվել պաշտոնական շրջանակներում։
1960-ական թվականների սկզբին ֆրանսերենի տարածումը Կամբոջայում սկսում է անկում ապրել, ընդ որում ավելի զգալի կերպով, քան Հարավային Վիետնամում և Լաոսում։ 1970-ական թվականների կեսերին, երբ Կամբոջայում հաստատվում է կոմունիստական շարժումը, սպանվում են հազարավոր կրթված կամբոջացիներ, որոնց մեծ մասը տիրապետում էր ֆրանսերենին։ Կարմիր կխմերների կառավարման վերջում` 1979 թվականին, Կամբոջայում գրեթե լիովին ոչնչացված էին ֆրանկոֆոնները[3]։ Կարմիր կխմերների ռեժիմի տապալումից և Կամպուչիայի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո 1979 թվականին ֆրանսերենի որոշակի վերածնունդ է նկատվում, որը տևում է մինչև 1993 թվականը, երբ Կամբոջայի կառավարությունը երկրում կրթության ու պաշտոնական միակ լեզու է հռչակում կխմերերենը։ 1990-ական թվականների վերջերից Կամբոջայում օտար լեզուների ուսուցման ոլորտում առաջնություն է տրվում անգլերենին` որպես միջազգային հաղորդակցության ավելի պահանջված լեզվի։ Նույն ժամանակ 1997 թվականին Պնոմպենում բացվում է ֆրանսերենի կենտրոն, և կամբոջացի տասնյակ ուսանողներ ամեն տարի ուսման են մեկնում Ֆրանսիա[1]։ Կամբոջայի ֆրանկոֆոնների միությունը աճ է գրանցում այն փախստականների հաշվին, որոնք վերադառնում են Ֆրանսիայից ու Քվեբեկից, ինչպես նաև ֆրանսախոս երկրներում ուսանած ուսանողների հաշվին։
Կամբոջական ֆրանսերենի բառապաշարը ձևավորվել է կխմերերենի, չինարենի կանտոնական բարբառի և Չաոշանի խոսվածքի ազդեցությամբ։ Կամբոջական ֆրանսերենը հիմնվում է ֆրանսերենի փարիզյան բարբառի վրա, սակայն նրանից տարբերվում է առավել զգալիորեն, քան ֆրանսերենի վիետնամական ու լաոսական խոսվածքները։
Կամբոջայում ֆրանսերենով լույս են տեսնում երկու թերթեր` «Cambodge Soir» և «Cambodge Nouveau», ինչպես նաև ֆրանսերեն հաղորդումներ են հեռարձակվում տեղի հեռուստաալիքներով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.