Ֆոֆի Գեննիմատա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոֆի Գեննիմատա (հուն․՝ Φώφη Γεννηματά, նոյեմբերի 17, 1964, Ampelokipoi, Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան - հոկտեմբերի 25, 2021[1], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ։ 2015 թվականից նա Համահունական սոցիալիստական շարժման (ՊԱՍՕԿ) նախագահն է։
Ֆոֆի Գեննիմատա | |
Կուսակցություն՝ | Համահունական սոցիալիստական շարժում և PASOK - Movement for Change? |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1964 |
Ծննդավայր | Ampelokipoi, Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան |
Վախճանի օր | հոկտեմբերի 25, 2021[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Թաղված | Աթենքի առաջին գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Հայր | Georgios Gennimatas? |
Մայր | Kakia Vergou?[3] |
Ամուսին | Alexandros Ntekas? և Andreas Tsounis? |
Կայք՝ | gennimatafofi.gr |
Ինքնագիր | |
Գեննիմատան տարբեր կառավարություննում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել։ Պապանդրեուի աշխատակազմում նա եղել է առողջապահության նախարարի տեղակալը և ապա՝ կրթության նախարարի տեղակալը։
Ծնվել է Աթենքում ՊԱՍՕԿ-ի քաղաքական գործիչ Գեորգիոս Գեննիմատասի ընտանիքում։ 1987 թվականին ավարտել է Աթենքի համալսարանի քաղաքագիտության և պետական կառավարման ֆակուլտետը։ Համալսարանում սովորելու տարիներին եղել է ուսանողական սոցիալիստական միության անդամ[4]։
2001-2004 թվականներին եղել է ՊԱՍՕԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 2003-2009 թվականներին` գործադիր բյուրոյի և ՊԱՍՕԿ կուսակցության քաղաքական միության անդամ։ Նա երկու անգամ՝ 2002 և 2006 թվականներին, ընտրվել է Աթենքի և Պիրեյի պրեֆեկտուրայի նախագահ[4]։
Գեննիմատային թույլ չեն տվել մասնակցել 2007 թվականի ընտրություններին որպես ՊԱՍՕԿ-ի թեկնածու, քանի որ Բարձրագույն դատարանը վճռել է, որ համաձայն Հունաստանի Սահմանադրության 57-րդ հոդվածի՝ տեղական ինքնակառավարման պաշտոնատար դեմքերը չեն կարող առաջադրվել պատգամավորի թեկնածու, քանի դեռ իրենց պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել[5]։
2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Գեննիմատան Գեորգիոս Պապանդրեուի աշխատակազմում զբաղեցրել է առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականի նոյեմբերը նույն աշխատակազմում եղել է կրթության և կրոնի հարցերով նախարարի տեղակալը[4]։
2012 թվականին Գեննիմատան նշանակվել է ՊԱՍՕԿ-ի մամուլի քարտուղար[6]։
Գեննիմատան Համահունական սոցիալիստական շարժման տասներորդ կոնֆերանսում ընտրվել է նախագահ, երբ Էվանգելոս Վենիզելոսը նախագահի իր կադենցիայի ավարտից մեկ տարի առաջ հեռացավ։ Գեննիմատան ընտրություններում առաջատար էր ձայների 51% -ով՝ հաղթելով Օդիսեաս Կոնստանտինոպուլոսին և Անդրեաս Լովերդոսին[7]։
2008 թվականին Գեննիմատայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, որի հետևանքով վիրահատվել է։ Նրա մայրը՝ Կակիա Վերգուն (Κάκια Բέρգու), մահացել է քաղցկեղից 1993 թվականին, իսկ հայրը մահացել է յոթ ամիս անց՝ 1994 թվականի ապրիլին։ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին Գեննիմատան հոսպիտալացվել է Էվանգելիզմոս հիվանդանոց՝ քաղցկեղի կրկնության պատճառով։ Մահացել է հոկտեմբերի 25-ին՝ 56 տարեկան հասակում[8][9][10]։
Գեննիմատայի առաջին ամուսինը ձեռնարկատեր Ալեքսանդրոս Դեկասն (Աλέξανδρος Ντέκας) էր։ Ամուսնությունից դուստր է ունեցել։ 2003 թվականին նա ամուսնացել է ատամնաբույժ Անդրեաս Զունիսի (Ανδρέας Τσούνης) հետ, այս ամուսնությունից ունեցել է դուստր և որդի[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.