![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/a/a7/%25D5%2596%25D5%25B8%25D6%2582%25D5%25BF%25D5%25A2%25D5%25B8%25D5%25AC%25D5%25AB_%25D5%25A1%25D5%25A6%25D5%25A3%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6_%25D5%25AC%25D5%25AB%25D5%25A3%25D5%25A1_%2528NFL%2529.svg/langhy-640px-%25D5%2596%25D5%25B8%25D6%2582%25D5%25BF%25D5%25A2%25D5%25B8%25D5%25AC%25D5%25AB_%25D5%25A1%25D5%25A6%25D5%25A3%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6_%25D5%25AC%25D5%25AB%25D5%25A3%25D5%25A1_%2528NFL%2529.svg.png&w=640&q=50)
Ֆուտբոլի ազգային լիգա (NFL)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի ազգային լիգա (անգլ.՝ National Football League, կրճատ NFL), ամերիկյան ֆուտբոլի բարձրագույն առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի 4 խոշորագույն լիգաներից մեկը։ Բաղկացած է 32 ակումբներից, որոնք հանդես են գալիս երկու խոշոր ստորաբաժանումներում՝ Ֆուտբոլի ազգային կոնֆերենցիա (NFC) և Ամերիկյան ֆուտբոլի կոնֆերենցիա (AFC)։ Հանդիսանում է տվյալ սպորտաձևի խոշորագույն մասնագիտական լիգան աշխարհում[3]։
Արագ փաստեր Ֆուտբոլի ազգային լիգա, Տեսակ ...
Ֆուտբոլի ազգային լիգա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պրոֆեսիոնալ սպորտի լիգա և American football league? |
Երկիր | ![]() |
Հապավում | NFL |
Հիմնադրված | Օգոստոսի 20, 1920[1] |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Տարածաշրջան | ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Ռոջեր Գուդել |
Ակումբների քանակ | 32 |
Հեռուստ. գործընկեր | CBS Fox NBC ESPN NFL Network Telemundo |
Ամենատիտղոսակիր թիմ | Գրին Բեյ Փեքերս (13 տիտղոս)[2] |
Վերջին չեմպիոն | Դենվեր Բրոնկոս (3-րդ տիտղոս)[2] |
Ստորադաս կազմակերպություն(ներ) | Ֆուտբոլի ազգային կոնֆերենցիա Ամերիկյան ֆուտբոլի կոնֆերենցիա |
Կայք | NFL.com |
Նախկին անվանում(ներ) | Ամերիկյան պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոնֆերենցիա (1920) Ամերիկյան պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիա (1920–1922) |
Փակել
Հեռուստատեսային դիտելիությամբ և այցելիությամբ համարվում է Միացյալ Նահանգների լավագույն պրոֆեսիոնալ լիգան. 2011 թվականի դրությամբ NFL-ի կոնավոր առաջնության հանդիպումը միջինում հավաքել է 67 000 հանդիսատես։
Մեծ ժողովրդայնություն ունի NFL-ի գերեզրափակիչ հանդիպումը՝ «Սուպերբոուլը» (Superbowl), որն հաղթանակած թիմը պարգևատրվում է Վինս Լոմբարդիի գավաթով։