From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլային ասոցիացիայում սպորտային ակումբ, որը հանդես է գալիս որպես կազմակերպություն, որի միջոցով ասոցիացիայի ֆուտբոլային թիմերը կազմակերպում են իրենց մարզական գործունեությունը։ Ակումբները կարող են գոյություն ունենալ կամ որպես անկախ կազմակերպություն, կամ որպես ավելի մեծ սպորտային կազմակերպության մաս՝ որպես մայր ակումբի կամ կազմակերպության դուստր ձեռնարկություն։
Ֆուտբոլային ասոցիացիան թույլ է տալիս թիմերին, որոնք ինչ-որ ակումբային գործունեություն են ծավալում, մասնակցել այնպիսի մրցաշարերի, ինչպիսիք են լիգաները և այլ մրցումներ։ Թիմերը պետք է գրանցեն իրենց խաղացողներին, ինչպես նաև անձնակազմին, որպեսզի իրավասու լինեն ներկայացնելու ակումբը ցանկացած գործունեության մեջ, որը կազմակերպվում է ֆուտբոլային ասոցիացիայի կողմից[1]։
Ֆուտբոլային ասոցիացիայի տերմինաբանության մեջ մրցումները կոչվում են «ակումբային մրցումներ»։ Երկրպագուները նույնպես կարող են անդամության իրավունքներ ձեռք բերել իրենց ակումբում։ Նույնիսկ հովանավորները կարող են հաշվառվել որպես ակումբի անդամներ։ Սա է պատճառը, թե ինչու է մարզաձևը կոչվում ֆուտբոլային ասոցիա։ Ակումբների արտոնագրման ճշգրիտ պահանջները կարգավորվում են ՖԻՖԱ-ի կողմից և իրականացվում են ազգային մակարդակով յուրաքանչյուր ազգային ասոցիացիայի անդամների շրջանակներում[2]։
Ֆուտբոլային ասոցիացիայի ակումբների մեծ մասը մասնակցում է լիգայի համակարգերով անցկացվող մրցումների։ Այս լիգայի համակարգերը կառավարվում են մայրցամաքային մակարդակով ՖԻՖԱ-ի վեց տարածաշրջանային կոնֆեդերացիաների կողմից։ Ֆուտբոլային ակումբները կան ամբողջ աշխարհում՝ խաղի սիրողական, կիսապրոֆեսիոնալ կամ պրոֆեսիոնալ մակարդակներում։
Ֆուտբոլային ակումբները գործում են 19-րդ դարից, իսկ նրանց գոյությունը սկսվում է 1850-ական թվականներից[3][4]։ 1860-ականների սկզբին Անգլիայում աճում էին փորձերը՝ միավորելու տարբեր ֆուտբոլային խաղեր, որոնք խաղում էին հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արդյունաբերական հյուսիսում՝ Շեֆիլդի կանոնների համաձայն։ Աշխատավոր դասակարգ և արդյունաբերական քաղաքները ամբողջ Մեծ Բրիտանիայում սկսեցին ստեղծել իրենց ֆուտբոլային ասոցիացիաները 1800-ականների վերջերում՝ Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայից՝ 1873 թվական մինչև Լանկաշիրյան ֆուտբոլային ասոցիացիա՝1878 թվական։ Դեռևս գոյություն ունեցող թիմերը սկսեցին առաջանալ հենց այդ թվականներին, որոշները Եկեղեցու օգնությամբ, օրինակ՝ Ասթոն Վիլան հիմնադրվել է 1874 թվականին, Վուլվերհեմփթոն Ուոնդերերսը ՝ 1877 թվականին, Բոլթոն Ուոնդերերսը ՝ 1874 թվականին, Էվերթոնը ՝ 1878 թվականին[5]։
Սպորտի հանրաճանաչության և տարածվածության շնորհիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները զգալի առևտրային գոյություն են ծավալում, երկրպագուներն ակնկալում են անձնական սպասարկում և ինտերակտիվություն, իսկ արտաքին շահագրգիռ կողմերը դիտարկում են պրոֆեսիոնալ ֆուտբոլի ոլորտը որպես զգալի բիզնես առավելությունների աղբյուր[6][7][8]։ Այդ իսկ պատճառով թանկարժեք խաղացողների տրանսֆերները դարձել են սպորտի անբաժան մասը։ Ամեն տարի մարզիչներին գերազանց ելույթների համար շնորհվում են մրցանակներ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների տարբերանշանները, անվանումները և ձևավորումները, մեծապես արտոնագրված ապրանքային նշաններ են։ Ֆուտբոլային թիմի և պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի միջև տարբերությունն այն է, որ Ֆուտբոլային ակումբը կազմակերպություն է, որը ձևավորվում և կառավարվում է հանձնաժողովի կողմից և ունի անդամներ, որոնք բացի խաղացողներից կարող են բաղկացած լինել երկրպագուներից։
Մի քանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբներ կան, որոնց ակցիաները վաճառվում են առևտրային բիրժաներում[9]։ Սովորաբար, ֆուտբոլային ակումբները չեն ղեկավարվում շահույթը առավելագույնի հասցնելու նպատակով, քանի որ սպորտային հաջողությունները համարվում են ավելի կարևոր և վեր են դասվում ֆինանսական արդյունքներից[10]։ Բացի այդ, ֆինանսական կանոնակարգերը, ինչպիսիք են, օրինակ, ՈՒԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյը, կարող են նաև սահմանափակել ակումբների ծախսերը։
Ֆուտբոլային ակումբի կապիտալի կառուցվածքն ամենից շատ նման է շահույթ չհետապնդող կորպորացիայի կառուցվածքին, թեև այն իր ներդրողների համար կարող է շահութաբեր լինել։ Գործնական օրինակ է այն փաստը, որ ակումբները կարող են միտումնավոր իջեցնել խաղի օրվա տոմսերի գները շուկայական արժեքից ցածր՝ փոխարենը նախընտրելով մարզադաշտի բարձր հաճախելիություն[11]։ Մեկ այլ ուշագրավ օրինակ է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների կողմից համայնքային զարգացման նախաձեռնությունների տարածվածության աճը[12][13]։
Անգլիայի Պրեմիեր լիգան ամբողջությամբ պատկանում է իր 20 անդամ ակումբներին[14]։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբները նաև հանդես են գալիս որպես առևտրային կազմակերպություններ, որոնք առաջարկում են մեծ պահանջարկ ունեցող արտադրանք։ Այսպիսով, նա հանդես է գալիս որպես առևտրային միջնորդ իր արտադրանքի (ֆուտբոլիստների) և իր շուկայի (երկրպագուների) միջև[15]։ Ֆուտբոլային ակումբները կարող են նաև ընդլայնել իրենց հասանելիության տարածքը տեղական ծագման շրջանից դուրս, որին պատկանում են[16]։
Բազմաթիվ ասոցիացիաների ֆուտբոլային ակումբներ ունենում են մեկ կամ մի քանի երիտասարդական համակարգեր ՝ կապված կազմակերպության հետ կամ որպես ակումբի մաս, կամ որպես ակումբի մասնաճյուղ։ Ավելի հեղինակավոր ֆուտբոլային ակումբները հաճախ ունենում են իրենց մանկապատանեկան ակադեմիաները, ինչպես նաև կազմակերպում են պատանեկան մրցաշարեր։
Ֆուտբոլային ասոցիացիայի ակումբներըը սովորաբար ունենում են նշանակված սեփական մարզադաշտ, որտեղ ակումբն անցկացնում է իր տնային խաղերը, որոնք սովորաբար կազմում են տվյալ մրցաշրջանի խաղերի մոտ կեսը։ Տնային մարզադաշտը կարող է պատկանել կամ հենց ակումբին կամ որևէ այլ կազմակերպություննրի։ Ակումբները հաճախ իրենց տնային խաղերի միջոցառումների կազմակերպիչն են։
Մարզադաշտի անվանման իրավունքները ֆուտբոլային ակումբի համար եկամտի լրացուցիչ աղբյուրներ ստեղծելու նպատակով երբեմն ձեռք են բերվում հովանավորների կողմից։ Սովորաբար դա պահանջում է, որ ակումբի սեփականատերերը ունենան այդ մարզադաշտի միանձնյա սեփականությունը, որի անվանման իրավունքները վաճառվում են[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.