Ֆորսաժ 7, (անգլ.՝ Furious 7[20]), քրեական մարտաֆիլմ, «Ֆորսաժ» շարքի յոթերորդ ֆիլմը, նկարահանված ռեժիսոր Վան Ջեյմսի կողմից։ Գլխավոր դերերում են Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Ջեյսոն Սթեթհեմը, Դուեյն Ջոնսոնը։ «Ֆորսաժ 7»-ը միանգամից երկու ֆիլմի շարունակություն է՝ «Ֆորսաժ 6» (2013) և «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ» (2006), որոնց գործողությունները ժամանակագրորեն տեղի են ունեցել նախորդ չորս մասերից հետո (Ֆորսաժ, Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5)։
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Ֆորսաժ 7 անգլ.՝ Fast and Furious 7 (Furious 7) |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | թրիլեր, մարտաֆիլմ[1][2][3][…], կինոկատակերգություն, դրամա[4] և ֆիլմ կողոպուտի մասին |
---|
Թեմա | ավտոմեքենա և ահաբեկչություն |
---|
Թվական | մարտի 26, 2015[5], ապրիլի 2, 2015[6][7][8][…], ապրիլի 1, 2015 և ապրիլի 3, 2015[5] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ջեյմս Վան[9][3][10][…] |
---|
Պրոդյուսեր | Վին Դիզել և Նիլ Մորից |
---|
Սցենարի հեղինակ | Քրիս Մորգան[10] |
---|
Դերակատարներ | Փոլ Ուոքեր[11][12][13][…], Դուեյն Ջոնսոն[11][12][13][…], Տայրիզ Գիբսոն[11][12][13][…], Ջեյսոն Սթեթհեմ[11][12][13][…], Թոնի Ջաա[11][13][14], Ռոնդա Ռոուզի[11][13][10][…], Ջորդանա Բրյուստեր[11][13][10][…], Վին Դիզել[11][9][12][…], Միշել Ռոդրիգես[11][13][10][…], Լուդաքրիս[11][10], Նատալի Էմանուել[11][13][10][…], Էլզա Պատակի[11][10][14], Լուկաս Բլեք[11][10][14], Կուրտ Ռասել[11][13][10][…], Գալ Գադոթ[11], Ջոն Բրաթերթոն[11][14], Լյուկ Իվանս[11][14], Ջիմոն Հոնսու[11][13][10][…], Noel Gugliemi?[11], Ալի Ֆազալ[11], Սոն Կան[11][14], Իգգի Ազալիա[11], Սթիվ Քոուլթեր[11], Ռոբերտ Պրալգո[11], Թի Փեյն[11], Բրիթնի Ալջեր[11], Ջոսելին Դոնահյու[11], Jorge Pallo?[11], Alina Andrei?[11], Լաթիֆ Քրաուդեր դոս Սանտոս[11], Նաթալի Քելլի[11], Թարա Մաքեն[11], Bow Wow[11], Քոուդի Ուոքեր[15] և Ջոն Չենատիեմպո[15] |
---|
Օպերատոր | Սթիվեն Ֆ. Ուինդոն |
---|
Երաժշտություն | Բրայան Թայլեր |
---|
Մոնտաժ | Քրիստիան Վագներ |
---|
Պատմվածքի վայր | Լոս Անջելես, Տոկիո, Աբու Դաբի և Լոնդոն |
---|
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Ատլանտա, Կոլորադո, Աբու Դաբի և Leo Carrillo State Park? |
---|
Կինոընկերություն | Universal Studios |
---|
Տևողություն | 137 րոպե |
---|
Բյուջե | 190 000 000 $[16][17] |
---|
Շահույթ | 1 515 047 671 $[18] և 353 007 020 $[19] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Furious 7 Վիքիպահեստում |
Փակել
Նկարահանումները սկսվել են 2013 թվականի սեպտեմբերին[21], իսկ թողարկման ամսաթիվը նախատեսված էր 2014 թվականի հուլիսի 11-ը, բայց 2013 թվականին տեղի ունեցած Փոլ Ուոքերի մահը ստիպեց ստեղծողներին վերամշակել ֆիլմի սցենարը և տեղափոխել ազատ արձակման օրը 2015 թվականի ապրիլ[22][23][24][25][26]։ Միացյալ Նահանգներում շնորհանդեսը տեղի ունեցավ 2015 թվականի մարտի 16-ին 2015 SXSW փառատոնի շրջանակներում[27]։ Ֆիլմում խաղացել են նաև Միշել Ռոդրիգեսը, Ջորդանա Բրյուսթերը, Թայրիզ Գիբսոնը, Քրիստոֆեր Բրիջեսը, Նատալի Էմանուելը, Էլզա Պատակին, Ջիմոն Հոնսուն, Բլեք Լուկասը և Կուրտ Ռասելը։
Ֆիլմը դրական է ընդունվել քննադատների և հանդիսատեսի կողմից, վաստակել է 82% դրական կարծիք Rotten Tomatoes-ում 67 բալ 100 հնարավորից Metacritic-ում[28][29]։ «Ֆորսաժ 7»-ը հավաքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում, ինչը դարձրել է իրեն 2015 թվականի երկրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը և հինգերորդ ամենաեկամտաբերը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ[30]։
Ֆիլմի կարգախոսն է[31]
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/Aquote1.png/25px-Aquote1.png) |
Վրեժը սահմաններ չի ճանաչում։ |
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Aquote2.png/25px-Aquote2.png) |