![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Ludacris_2008_%2528cropped%2529.jpg/640px-Ludacris_2008_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Լուդաքրիս
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Բրայան Բրիջես անգլ.՝ Christopher Brian Bridges, սեպտեմբերի 11, 1977(1977-09-11)[1], Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Լուդաքրիս (Ludacris), ամերիկացի ռեփեր, դերասան և ձեռնարկատեր։ Հանդիսանում է Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հիմնադիր-սեփականատերը։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում 3 անգամ ստացել է Գրեմմի։ Իր կարիերայի սկզբում որպես դիջեյ աշխատելուց հետո, նա 1999 թվականին թողարկում է իր «Incognegro» դեբյուտային ստուդիական ալբոմը, 2000 թվականին «Back for the First Time» անվանումը կրող երկրորդ ալբոմը, իսկ 2001-ին երրորդը, որը կրում է «Word of Mouf» անվանումը։ 2003 թվականին թողարկված նրա «Chicken-n-Beer» կոչվող չորրորդ ալբոմը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը, իսկ այդ ալբոմի «Stand Up» երգը Billboard-ի տարբեր հիթ շքերթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Billboard 200 ալբոմների հիթ շքերթի առաջին հորիզոնականն են զբաղեցնում նաև 2004 թվականին թողարկված նրա «The Red Light District» թվով հինգերորդ և 2006-ին թողարկված «Release Therapy» կոչվող վեցերորդ ալբոմները։ 2008 թվականին թողարկվում է նրա «Theater of the Mind» կոչվող յոթերորդ ալբոմը, իսկ 2010-ին թողարկված նրա «Battle of the Sexes» անվանումը կրող ութերորդ ալբոմը գլխավորում է տարբեր հիթ շքերթներ, այդ թվում նաև Billboard 200-ը։ 2015 թվականին մարտին Լուդաքրիսը թողարկել է իր «Ludaversal» կոչվող իններորդ ալբոմը։
Լուդաքրիս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ludacris |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christopher Brian Bridges |
Նաև հայտնի է որպես | Chris Lova Lova, Luda և Ludacris |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1977(1977-09-11)[1] (46 տարեկան) Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | հիփ հոփ, հարավային հիփ հոփ, dirty south?, քրանկ, հարդքոր ռեփ, Atlanta hip hop?, Գենգստա ռեփ, dirty rap? և գրայմ |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, դերասան, երաժշտական մենեջեր, հնչյունավորող և կինոդերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Def Jam Recordings, Disturbing tha Peace? և Def Jam South? |
Կրթություն | Ջորջիայի պետական համալսարան, Banneker High School?, Օք Պարկի River Forest ավագ դպրոց և Centreville High School? |
Ամուսին | Eudoxie Mbouguiengue? |
Պարգևներ | |
Կայք | ludaversal.com |
![]() |