ֆիլմաշար From Wikipedia, the free encyclopedia
«Ֆորսաժ» (անգլ.՝ The Fast and the Furious, բառացի թարգմանությունը — «Արագ և անզուսպ»), ամերիկյան ֆիլմաշար, որը ներկա պահին կազմված է ութ լիամետրաժ և երկու կարճամետրաժ ֆիլմերից, որոնք սկսվել են հեռարձակվել 2001 թվականից մինչև 2017 թվականը։ Համարվում է Universal ընկերության ամենաշահավետ ֆիլմաշարը, բոլոր ֆիլմերի բյուջեների ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ դոլար[1][2]։
Ֆորսաժ անգլ.՝ The Fast and the Furious | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ, թրիլեր, ֆիլմ կողոպուտի մասին և սպորտային ֆիլմ |
Թեմա | street racing?, Գողություն, լրտեսություն և ընտանիք |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Կոհեն, Դևիդ Լիթչ, Ջեյմս Վան և Ջասթին Լին |
Պրոդյուսեր | Նիլ Մորից |
Դերակատարներ | Վին Դիզել, Դուեյն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Տայրիզ Գիբսոն, Լուդաքրիս, Սոն Կան, Լուկաս Բլեք, Նատալի Էմանուել, Գալ Գադոթ, Լյուկ Իվանս, Ջորդանա Բրյուստեր, Ջեյսոն Սթեթհեմ և Փոլ Ուոքեր |
Կինոընկերություն | Original Film |
Պաշտոնական կայքէջ | |
Fast & Furious Վիքիպահեստում |
Գլխավոր հերոսը ծպտված ոստիկան է, Բրայան Օ'Քոներ (Պոլ Ուոքեր) անունով։ Նրա նպատակն է ընդունվել լեգենդար ճանապարհային մրցարշավորդ Դոմինիկ Տորետտոի (Վին Դիզել) ավտբանդայի մեջ, ում կասկածում են այն բանում, որ նա հարձակվել է կենցաղային տեխնիկայով բեռնատարի վրա։
Նախկին ոստիկան Բրայան Օ'Քոները (Պոլ Ուոքեր) իր հին ընկեր Ռոման Պիրսի (Թայրիզ Գիբսոն) հետ պատրաստվում է մեծ «կեղտոտ» փողեր տեղափոխել հայտնի մաֆիոզ Կարտեր Վերոնեին (Կոուլ Հաուզեր), որպես նրա օգնականներ։ Սակայն իրականում այս աշխատանքը հերթական քողարկում է Բրայանի համար, ով գաղտնի գործակալ Մոնիկա Ֆաունտեսի (Եվա Մենդես) հետ պետք է ձերբակալեն հզոր հանցագործին։
Շոն Բոսուելլը (Լուկաս Բլեք) միայնակ տղա է, ով ցանկանում է ներկայանալ որպես ճանապարհային մրցարշավների վապետ։ Նա անհոգ թափառում է քաղաքի ճանապարհներով, փորձելով փախչել կյանքի տհաճություններից և թշնամիներ է ձեռք բերում տեղի իշխանությունների շարքերում։ Երբ Շոնին սպառնում է բանտը, նրան ուղարկում են հոր մոտ, ով Ճապոնիայում զինվորական է աշխատում։
Անծանոթ երկրում, որտեղ ապրում է իր կանոններով, նա իրեն ավելի օտար է զգում։ Սակայն շուտով նրա ամերիկացի ընկեր Թվինքին (Bow Wow) ծանոթացնում է նրան ստորգետնյա դրիֆտի հետ։
Ֆիլմը միասին է հավաքում առաջին ֆիլմի բոլոր հերոսներին. ոստիկան Բրայանին (Պոլ Ուոքեր) և Դոմինիկ Տորետտոի (Վին Դիզղել) ընտանիքին՝ քրոջը՝Միաին (Ջորդանա Բրյուստեր) և նրա ընկերուհուն՝ Լետտիին (Միշել Ռոդրիգես)։ Այս անգամ Դոմինիկը և Բրայանը պետք է միասին աշխատեն, նրանք պետք է ստանան հայտնի նարկոբարոն Արտուրո Բրահաի (Ջոն Օրտիս) վստահությունը։ Հերոսներից յուրաքանչյուրը ունի իր պատճառները չարագործին պատժելու համար։
Բրայան Օ'Քոները (Պոլ Ուոքեր) այլևս ոստիկան չէ, և Դոմինիկ Տորետտոի հետ միասին նա շատ է ներգրավվել անօրենք կյանքի մեջ։ Այն բանից հետո, երբ Բրայան և Միա Տորետտոները (Ջորդանա Բրյուսթեր) ազատել են Դոմինիկին, նրանք ռիսկի չեն դիմում մի վայրում երկար ժամանակ մնալով, քանի որ նրանք կարգերից դժգոհ ոստիկանների նպատակն են։ Նրանց նպատակն է դառնում Ռիո դե Ժանեյրոն, որտեղ նրանց դիմավորում է իրենց հին ծանոթը՝ Դոմինիկի մանկության ընկեր Վինսը (Մեթ Շուլց)։ Խումբը չցանկանալով հատում է տեղի հեղինակության՝ Էրնեստ Ռեյսի (Ժոակիմ դի Ալմեյդա), որը կառավարում է ամբողջ քաղաքը։ Իսկ այդ ժամանակ գլխավոր հերոսների հետևից է ընկնում Լյուկ Հոբսը (Դուեյն Ջոնսոն), ով պրեֆեսիոնալ գաղտնի գործակալ է։
Գործակալ Լյուկ Հոբսը փորձում է բռնել մահացու վտանգավոր վարձու վարորդներին, ովքեր գտնվում են Լոնդոնում։ Այդ հանցախմբի անդամներից մեկը Լետտի Օրտիսն է՝ Դոմինիկի նախկին սիրելին, ում մահացած էին համարում։ Հոբսը պետք է օգնություն խնդրի Տոռետտոից և նրա խմբից, որոնց միակ նպատակն է վերադարձնել Լետտիին[3]։
Այն բանից հետո, երբ հուսահատված վարորդների խումբը Դոմինիկ Տոռետտոիի գլխավորությամբ վերացնում է Օուեն Շոուի հանցախումբը և նրա ձեռքերից խլում է Դոմինիկի ընկերուհուն՝ Լետտիին, Օուենի հարազատ եղբայրը՝ Դեկկարդ Շոուն, ցանկանում է վրեժ լուծել։ Դեկարդը փորձում է վրեժ լուծել այն խմբից, որը մեղավոր է իր եղբոր պարտության համար։
2015 թվականի ապրիլի 23-ին Վին Դիզելը CinemaCon-ի հարցազրույցի ժամանակ հայտնեց 8-րդ ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2017 թվականի ապրիլի 14[4][5]։
2015 թվականին դուրս եկավ ֆիլմի պարոդիան «Սուպերֆորսաժ» անունով (անգլ.՝ Superfast!).
Դերը | Ֆիլմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ֆորսաժ | Կրկնակի ֆորսաժ | Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ | Ֆորսաժ 4 | Ֆորսաժ 5 | Ֆորսաժ 6 | Ֆորսաժ 7 | Ֆորսաժ 8 | |
Ռեժիսոր | Ռոբ Կոեն | Ջոն Սինգլտոն | Ջաստին Լի | Ջեյմս Վան | Ֆելիքս Հերի Գրեյ | |||
Պրոդյուսեր | Նիլ Մորից | |||||||
Սցենարիստ | Սցենար։ Հերի Սկոթ Թոմփսոն, Էրիկ Բերգուիստ, Դևիդ Էյեր Հիմված է։ հոդվածի վրաRacer X Կենա Լի |
Սցենար։ Մայքլ Բրանդտ, Դերեկ Հաաս Պատմություն։ Մայքլ Բրանդտ, Դերեկ Հաաս, Հերի Սկոթ Թոմփսոն |
Սցենար։ Քրիս Մորգան Կերպարներ։ Հերի Սկոթ Թոմփսոն |
Սցենար։ Քրիս Մորգան | ||||
Կոմպոզիտոր | ՎՏ | Դևիդ Առնոլդ | Բրայան Թայլեր | Լուկաս Վիդալ | Բրայան Թայլեր | |||
Օպերատոր | Կոռ Էրիկսոն | Մեթյու Տ. Լեոնետտի | Սթիվեն Ֆ. Ուինդոն | Ամիռ Մոկռի | Սթիվեն Ֆ. Ուինդոն |
Ֆիլմ | Ամսաթիվ | Բյուջե | Դրամարկղային հավաքներ | Հղումներ | ||
---|---|---|---|---|---|---|
ԱՄՆ | Այլ երկրներ | Ամբողջ աշխարհը | ||||
Ֆորսաժ | 22 հունիսի 2001 | $144 533 925 | $62 750 000 | $207 283 925 | $38 000 000 | [6] |
Կրկնակի Ֆորսաժ | 6 հունիսի 2003 | $127 154 901 | $109 195 760 | $236 350 661 | $76 000 000 | [7] |
Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ | 16 հուլիսի 2006 | $62 514 415 | $95 953 877 | $158 468 292 | $85 000 000 | [8] |
Ֆորսաժ 4 | 3 ապրիլի 2009 | $155 064 265 | $208 100 000 | $363 164 265 | $85 000 000 | [9] |
Ֆորսաժ 5 | 29 ապրիլի 2011 | $209 837 675 | $416 300 000 | $626 137 675 | $125 000 000 | [10] |
Ֆորսաժ 6 | 24 մայիսի 2013 | $238 679 850 | $550 000 000 | $788 679 850 | $160 000 000 | [11] |
Ֆորսաժ 7 | 3 ապրիլի 2015 | $353 007 020 | $1 163 038 891 | $1 516 045 911 | $190 000 000 | [12] |
Ֆորսաժ 8 | 14 ապրիլի 2017 | $225 052 880 | $1 013 000 000 | $1 238 052 880 | $250 000 000 | [13] |
Ընդհանուր | $1 515 844 931 | $3 618 338 528 | $5 134 183 459 | $1 009 000 000 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.