Ֆյորդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆյորդ կամ ֆիորդ (նորվ.՝ fjord, /ˈfjɔːrd, fiːˈɔːrd/ ( լսել);[1]), ցամաքի խորքերը խրված, սառցադաշտային ծագմամբ, զառիթափ կամ ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոց[2]։ Ֆյորդի երկարությունը սովորաբար մի քանի անգամ (շատ դեպքերում՝ տասնապատիկ) մեծ է լայնությունից։ Ֆյորդի ափերը հիմնականում կազմված են մինչև 1000 մետր բարձրություն ունեցող ժայռերից։ Բազմաթիվ ֆյորդեր կան Ալյասկայի, Անտարկտիդայի, Բրիտանական Կոլումբիայի, Չիլիի, Դանիա, Գերմանիայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Կամչատկա, Կերգելեն կղզիների, Լաբրադորի, Նյուֆաունդլենդի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Նոր Երկիր կղզու, Մեծ Բրիտանիայի, ամերիկյան Վաշինգտոն նահանգի ափամերձ ջրերում[3]։ Նորվեգիայի ափագծին, որ մոտավորապես 29.000 կիլոմետր է, 1.200 ֆյորդ կա, և ափագծի ընդամենը 2.500 կիլոմետրն է առանց ֆյորդերի[4][5]։