անձնապահակապետ, կոնսուլ From Wikipedia, the free encyclopedia
Ֆլավիուս Աբլաբիուս (լատին․՝ Flavius Ablabius, ծննդյան թվականն անհայտ - 337, ամառ, Բյութանիա), Հռոմեական կայսրության պետական գործիչ, անձնապահապետ[1], 331 թվականի Հռոմեական կայսրության 2-րդ կոնսուլ։ Ֆլավիուս Աբլաբիուսը ծնունդով Կրետեից էր[4]։ Նրա հայրն ու մայրը հասարակ ծագում ունեին։ Ծնվելու ժամանակ, ինչպես որ Եվնապիոս Սարդինացին պատմում է, որ նրա մայրը ստացել է մարգարեություն եգիպտական աստղագուշակներից, որը Ֆլավիուսը «ծնվել էր մի փոքր պակաս, քան թագավորը»[5]։
Ֆլավիուս Աբլաբիուս լատին․՝ Flavius Ablabius | |||
| |||
---|---|---|---|
331 | |||
Նախորդող | Ֆլավիուս Գալլիկանուս, Ավրելիուս Վալերիուս Տուլլիանուս Սիմմախ | ||
Հաջորդող | Լուցիուս Պապիուս Պակատիանուս, Մեցիլիուս Հիլարիանուս | ||
| |||
| |||
| |||
| |||
324 - 326 | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | ||
Դավանանք | քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 3-րդ դար | ||
Ծննդավայր | Կրետե | ||
Վախճանի օր | 337 | ||
Վախճանի վայր | Բյութանիա | ||
Քաղաքացիություն | Հին Հռոմ | ||
Զավակներ | Օլիմպիա և Ֆլավիուս Սելևկուս |
Ժամանակի ընթացքում Աբլաբիուսը դառնում է Կրետեի նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչը[2]։ Ժամանում է Կոստանդնուպոլիս (նոր հիմնադրված) և պատահականության շնորհիվ, ձեռք է բերում մեծ ազդեցություն Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր նկատմամբ և դառնում Կոստանդնուպոլսի ամենակարևոր սենատորնեից մեկը[4]։ 324 թվականից 326 թվականը եղել է Ասիա դիոցեզի վիկարիոս (կառավարիչ)[3]։ Հայտնի է, որ այդ ժամանակ Աբլաբիոսը աջակցել է Օրցիստ գյուղի բնակիչների խնդրանքին՝ նրանց բնակավայրին քաղաքի կարգավիճակ տալու համար (լատին․՝ civitas)[6]: Այս առիթով հայտնի են Կոստանդիանոս Ա Մեծի նամակները Արևելք պրետորիայի պրեֆեկտ Աբլաբիոսին։ Ակնհայտ է, որ այդ ժամանակ նա արդեն սենատոր էր, ինչի մասին է վկայում Կոստանդիանոսի տիպիկ ուղերձը գրված նրան նամակով[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.