From Wikipedia, the free encyclopedia
Օքսանա Միսինա (ռուս.՝ Окса́на Анато́льевна Мы́сина, մարտի 15, 1961[1], Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր, ռադիոհաղորդավարուհի, երգչուհի, «ОКСи-РОКс» խմբի հիմնադիրը։
Օքսանա Միսինա ռուս.՝ Оксана Анатольевна Мысина | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատերական ռեժիսոր, երգչուհի և կինոռեժիսոր |
mysina.theatre.ru | |
Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը՝ սովորելով ալտի դասարանում։ 1986 թվականին ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Միխայիլ Ցարևի կուրս)։ Ամուսնացած է Ջոն Ֆրիդմանի հետ, ով ամերիկացի լրագրող և թատերական քննադատ է։ Ներկայումս ղեկավարում է թատերական ստուդիայի խումբ Բուլգակովի տանը։
«Այնտեղ, որտեղ վերջանում են բառերը…» հաղորդման վարողն է, որը հեռարձակվում է «Օրֆեյ» ռադիոյով։
Օքսանա Միսինան բազմիցս մասնակցել է զանգվածային բողոքի ակցիաների[2], այդ թվում՝ «Հանուն արդար ընտրությունների»[3][4], «Երթ սրիկաների դեմ»[5][6] և «Խաղաղության երթ»[7]։ 2014 թվականին[8][9] եղել է «Ճշմարտության երթի», իսկ 2015 թվականին՝ «Հանուն կառավարության փոփոխության» հանրահավաքի վարողը[10]։ Հանդես է եկել «Ճահճային գործի» և «Pussy Riot» խմբի մասնակիցներին ազատություն տալու օգտին[11]։ Մասնակցել է «Մտավորականության կոնգրեսին ընդդեմ պատերազմի, Ռուսաստանի ինքնամեկուսացման և տոտալիտարիզմի վերականգնման»[12][13]։ 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին սատարել է Ալեքսեյ Նավալնիին[14][15]։
2011 թվականին դերասանուհին ստորագրել է «Մշակույթի գործիչներին ուղղված նամակը», որում պուտինյան ռեժիմը բնութագրում է որպես «խորապես արատավոր, անբարոյական և անընդունելի»[16][17][18][19]։ 2014 թվականին «Դեկտեմբերի 12-ի կլոր սեղան» բանավիճային հրապարակի մյուս մասնակիցների հետ հրապարակել է «Երկրի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և քաղաքական վերնախավի պատասխանատվության մասին հայտարարությունը», որում նշվում էր, որ Ռուսաստանում «կատարվում է անցում տոտալիստական ռեժիմի ֆաշիստական տիպին»[20][21][22]։
1994-2001 թվականներին խաղացել է Նոր դրամատիկական թատրոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.