Օտտո Բախ (գերմ.՝ Otto Bach, փետրվարի 9, 1833[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[2] - հուլիսի 3, 1893[1], Unterwaltersdorf, Ebreichsdorf, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր, եկեղեցական երաժիշտ և կապելմեյստեր։
Օտտո Բախ գերմ.՝ Otto Bach | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1833[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 3, 1893[1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Unterwaltersdorf, Ebreichsdorf, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մոցարտեում |
Ամուսին | Therese Marschner?[3] |
Երեխաներ | Leonore Bach? |
Otto Bach (composer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
Օտտոն եղել է փաստաբան Մայքլ Բախի կրտսեր որդին։ Նրա ավագ եղբայրները՝ Ալեքսանդրն ու Էդուարդն եղել են քաղաքական գործիչներ։ Օտտոն կրթությունը ստացել է Վիեննայում[4]։
1848֊1949 թվականների քաղաքական իրադարձություններից հետո Բախը Վիեննայում երաժշտություն է սովորել Սիմոն Զեխտերի մոտ։
Բախը 1864 թվականին ամուսնացել է Հայնրիխ Մարշների այրու՝ Թերեզա Բախ-Մարշների հետ։ Նա նաև սերտ կապ է պահպանել Ֆրանց ֆոն Հիլլեպրանդտի ընտանիքի հետ, որի դստերը՝ Մարիին նա մի շարք երգեր է նվիրել։
1868 թվականին, 35 տարեկանում, Բախը նշանակվել է Զալցբուրգի Մայր տաճարի երաժշտական ասոցիացիայի տնօրեն։
1880 թվականից եղել է Վիեննայի Վոթիվկիրխե կաթոլիկ եկեղեցու կապելմեյստեր։
«Արգոնավորդներ», «Մեդեա», «Սարդանապալ» և այլ օպերաների, սիմֆոնիկ և կամերային երաժշտության հեղինակ է։
Օտտո Բախը թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը, որտեղ թաղված է նաև իր եղբայրը։
Գրականություն
- Constantin von Wurzbach: Bach, Otto. In: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. 22. Theil. Kaiserlich-königliche Hof- und Staatsdruckerei, Wien 1870, S. 470.
- Constantin Schneider: Geschichte der Musik in Salzburg von der ältesten Zeit bis zur Gegenwart, Salzburg 1935, S. 177 f.
- In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 1, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1957, S. 41.[5]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.