From Wikipedia, the free encyclopedia
Օպորտունիզմ (ֆր.՝ opportunisme, լատին․՝ opportunus – հարմար, օգտավետ), որոշակի հանգամանքների գոյացման իրավիճակում առիթի օգտվելու գիտակցական քաղաքականություն և գործելակերպ՝ առանց հաշվի առնելու սեփական կամ կոլեկտիվ սկզբունքները, ինչպես նաև անտեսելով հետևանքները, որոնք այն կարող են թողնել այլոց համար[1][2]։
Օպորտունիստական քայլերը համարվում են նպատակահարմար գործելակերպեր, որոնք առաջնորդվում են միմիայն անձի կամ խմբի սեփական շահերով։ Սույն եզրույթը կարող է նկարագրել անհատ մարդկանց կամ կենդանի օրգանիզմների, խմբերի, ոճերի, վարքագծերի և ընդհանուր ուղղությունների գործունեությունը։
Օպորտունիզմը կամ «օպորտունիստական վարքագիծը» մանրամասնորեն ուսումնասիրվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կենսաբանությունը, գործարքային արժեքի տնտեսագիտությունը, խաղերի տեսությունը, բարոյագիտությունը (էթիկա), հոգեբանությունը, սոցիոլոգիան և քաղաքականությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.