Օուրիկի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Օուրիկի ճակատամարտ, ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1139 թվականի հուլիսի 25-ին արքայազն Աֆոնսու I-ի գլխավորած պորտուգալական բանակի և Ալի իբն Յուսուֆ ղեկավարած Ալ-Մոհադների պետության միջև։ Մարտը ենթադրաբար տեղի է ունեցել Պորտուգալիայի հարավում գտնվող Օուրիկ գյուղաքաղաքի մոտ[1]: Չնայած ուժերի խիստ անհավասարությանը մարտում հաղթեցին պորտուգալացիները՝ ինչը սկիզբ դրեց մավրերի վտարմանը Պիրենայան թերակղզուց։ Հաղթանակից հետո Աֆոնսու I-ի զինվորները նրան հռչակեցին (պորտ.՝ Rei dos Portugueses՝ Պորտուգալիայի արքա։ Հետո Աֆոնսուն Լամեգա քաղաքում հրավիրեց ժողով, որի ընթացքում գահ ստացավ արքեպիսկոպոս Բրագանասից։ Այս պահից սկսած Պորտուգալիան փաստացի ազատվում է Կաստիլիայի թագավորությունից վասսալային կախվածությունից, և հռչակվում է անկախ։
Արագ փաստեր Օուրիկի ճակատամարտ, Թվական ...
Թվական | 1139 թվականի հուլիսի 25 |
---|---|
Մասն է | Ռեկոնկիստա |
Վայր | Օուրիկ, հարավային Պորտուգալիա |
Արդյունք | պորտուգալացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Պորտուգալիայի կոմսություն | Ալ-Մոհադների պետություն |
Հրամանատարներ | |
Աֆոնսու I | Ալի իբն Յուսուֆ |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Փակել