From Wikipedia, the free encyclopedia
Օմարներ (լատին․՝ Nephropidae) պատկանում են խոշոր ծովաբնակ տասնոտանի խեցգետնակերպերի ընտանիքին։
Օմարներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Խեցգետնանմաններ (Crustacea) |
Դաս | Բարձրակարգ խեցգետնակերպեր (Malacostraca) |
Կարգ | Տասնոտանի խեցգետնակերպեր (Decapoda) |
Ենթակարգ | Պլեոցիմատներ (Pleocyemata) |
Ինֆրակարգ | Astacidea |
Ընտանիք | Օմարներ (Nephropidae) Dana, 1990 |
Առօրյա կյանքում սննդում օգտագործվող օմարներին և լանգուստներին փոխառության եղանակով «լոբստեր» (անգլ.՝ lobsters - օմարներ) են անվանում։
Օմարների ընտանիքի ներկայացուցիչները մեծ կեռաձև վերջույթներ ունեն, մնացած դեպքերում դրանց ձևը նման է գետի խեցգետնիններին։ Իսկական օմարներին տարբերում են առաջին զույգ ոտքերին շատ մեծ վերջույթների առկայությամբ, իսկ երկրորդ և երրորդ զույգերի վրա՝ փոքր[1]։ Վառ արտահայտված է սեռական տարբերակումը (դիմորֆիզմ)՝ արուներն ավելի խոշոր են, քան՝ էգերը։ Որովայնի հատվածը լավ է զարգացած և դրա հատվածները և ելուստները հեշտ է տարբերել։ Մարմինը նման է բոլոր խեցգետնակերպերին՝ երկու շերտով, որոնք և պատյան են ձևավորում։ Պատյանը ժամանակ առ ժամանակ փոխվում է, որը կենդանուն հնարավորություն է տալիս աճել։ Մարմնի մկանային համակարգը ներկայացված է հատուկ մկաններով։ Կյանքի տևողությունն արուների մոտ 31 տարի է, իսկ էգերի՝ 54[2]:
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն ամենամեծ օմարը բռնվել էր Նոր Շոտլանդիայում (Կանադա) և կշռում էր 20.15 կգ[3][4]։
19-րդ դարի կեսերից սկսած միջոցներ էին ձեռնարկվում արհեստական բուծման համար, որոնք ընդարձակվեցին 21-րդ դարի սկզբին, սակայն մինչ այժմ չի հայտնաբերվել դրանց բուծման առևտրային շահավետ եղանակը[5]։ Որպես արդյունք օմարների պոպուլյացիան մշտապես կրճատվում է։ Անցյալում օմարներին օգտագործում էին, որպես ձկների համար խայծ և ինչպես պարարտանյութ դաշտերի համար[6]։
Խոհարարության մեջ օմարի միսը նրբախորտիկ է համարվում։ Սննդի մեջ օգտագործում են պատյանի տակ գտնվող միսը, պոչի միսը, ոտքերի միսը, լյարդը և խավիարը։ Դրանից պատրաստում են աղցաններ, դոնդողավոր ուտելիքներ, սուֆլե, մուսեր և ապուրներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.