Օխրիդ լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Օհրիդ լիճ (ալբաներեն՝ Liqeni i Ohrit liˈcɛni i ˈɔhrit, Liqeni i Pogradecit;[1][2][3][4][5][6][7] մակեդոներեն՝ Охридско Езеро Ohridsko Ezero ˈɔxridzkɔ ˈɛzɛrɔ), հնագույն անունը՝ Լիխնիտիդա, հունարեն Λυχνιτίδα⟩, լիճ Մակեդոնիայում և Ալբանիայում, միջլեռնային գոգավորությունում, 695 մ բարձրության վրա։ Խորությունը՝ մինչև 285 մ։ Լճից արտահոսում է Սև Դրին գետը ⟨Ադրիատիկ ծովի ավազան⟩: Ափին են Օհրիդ (Մակեդոնիա), Պոգրադեց (Ալբանիա) քաղաքները։
Օխրիդ լիճ |
---|
Եվրոպայի ամենահին ու ամենախոր լճերից մեկն է՝ համաշխարհային կարևորություն ունեցող, յուրօրինակ, եզակի կենսահամակարգով, ավելի քան 200 էնդեմիկ տեսակներով[8]։
Օհրիդ լիճը 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգության տեղավայր, իսկ 2010 թվականին ՆԱՍԱ-ի կողմից անվանվել է Տիտանի լճերից մեկը[9]։ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի սահմաններում գտնվող Օհրիդ-Պրեսպա արգելոցը 2014 թվականին հավելվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կենսոլորտային արգելոցների ցանկին[10]։