Օխրիդ լիճ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Օհրիդ լիճ (ալբաներեն՝ Liqeni i Ohrit liˈcɛni i ˈɔhrit, Liqeni i Pogradecit;[2][3][4][5][6][7][8] մակեդոներեն՝ Охридско Езеро Ohridsko Ezero ˈɔxridzkɔ ˈɛzɛrɔ), հնագույն անունը՝ Լիխնիտիդա, հունարեն Λυχνιτίδα⟩, լիճ Մակեդոնիայում և Ալբանիայում, միջլեռնային գոգավորությունում, 695 մ բարձրության վրա։ Խորությունը՝ մինչև 285 մ։ Լճից արտահոսում է Սև Դրին գետը ⟨Ադրիատիկ ծովի ավազան⟩: Ափին են Օհրիդ (Մակեդոնիա), Պոգրադեց (Ալբանիա) քաղաքները։
Օխրիդ լիճ | |
---|---|
Տեսակ | լիճ և ancient lake? |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա և Ալբանիա |
Երկարություն | 30,4 կմ |
Լայնություն | 14,8 կմ |
ԲԾՄ | 695 մետր |
Խորություն | 288,7 մետր |
Մակերես | 349 կմ² |
Ծավալ | 55 400 խորանարդ հեկտոմետր |
Մասն է | Natural and Cultural Heritage of the Ohrid region? |
Ջրի պահման ժամանակ | 70 տարի[1] |
Ավազանի տարածք | 1414 կմ² |
Ավազանի երկիր | Հյուսիսային Մակեդոնիա և Ալբանիա |
Լիճ հոսող գետ | Sateska? |
Լճից հոսող գետ | Դրին |
Եվրոպայի ամենահին ու ամենախոր լճերից մեկն է՝ համաշխարհային կարևորություն ունեցող, յուրօրինակ, եզակի կենսահամակարգով, ավելի քան 200 էնդեմիկ տեսակներով[9]։
Օհրիդ լիճը 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգության տեղավայր, իսկ 2010 թվականին ՆԱՍԱ-ի կողմից անվանվել է Տիտանի լճերից մեկը[10]։ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի սահմաններում գտնվող Օհրիդ-Պրեսպա արգելոցը 2014 թվականին հավելվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կենսոլորտային արգելոցների ցանկին[11]։
Անվանումն ստացել է Օհրիդ լեռից, որի շուրջը հիմնադրված է Օհրիդ անվանմամբ քաղաքը։ Ենթադրում են, որ անվանման հիմքում սերբահորվաթերեն հրիդ, հրիդա - «ժայռ», «քարաժայռ» բառն է։ Աշխարհում կան միայն մի քանի լճեր, որոնց ծագումը նույնն է, նրանցից ամենահայտնիները` Բայկալը և Տանգանիկան են։ Շատ այլ լճերում կենսական շրջապտույտը չի գերազանցում 100,000 տարին, որից հետո դրանք վերածվում են նստվածքի։ Ենթադրվում է, որ Օհրիդ լճի դեպքում այս գործընթացը երկարաձգվել է հոսող հոսքերի մեծ խորության և տեղումների քանակի պատճառով։ Օհրիդ լիճ հոսող աղբյուրներով ձգվում է Պեսպա լիճը։ Օհրիդ լճի տարածքը հարուստ է անտառային, կենդանական և բուսական աշխարհի առատությամբ։ 1979/1980 թվականին Օհրիդի լիճն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Lիճը գոյանում է հիմնականում արևելյան ափին գտնվող ստորգետնյա աղբյուրներից (ամբողջ ջրահոսքի մոտ 50% -ը), 25% -ն էլ գետերից և տեղումներից։ Լճում ջուրը սառն է և պարզ։ Ամռանը ջրի միջին ջերմաստիճանը +21 °C է։ Լճի մակարդակը կայուն է նույնիսկ 150-200 մ բարձրությա վրա, ձմռանը չի սառչում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.