From Wikipedia, the free encyclopedia
Դուվալո (մակեդոներեն՝ Дувало) — ֆումարոլային դաշտ, որ գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի հարավ-արևմուտքում՝ Օրխիդ լճից ոչ հեռու, Կոսել գյուղի մերձակայքում, ծովի մակերևույթից մոտավորապես 750 մետր բարձրության վրա։ Ամենախոշոր ֆումարոլը (հրաբխային ճեղքը) իր տեսքով հիշեցնում է փոքր չափսերով՝ մինիատյուրային խառնարան, որն ունի 50 սանտիմետր տրամագիծ և 30 սանտիմետր խորություն։ Խառնարանն ու շրջակա տեղանքը համարվում են պետության կողմից պահպանվող բնական տարածք, որին շնորհված է բնության հուշարձանի կարգավիճակ[1]։
Տեսակ | Ֆումարոլ |
---|---|
Տեղագրություն | Օքրիդ մունիցիպալիտետ |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Duvalo Վիքիպահեստում |
Ճեղքից դուրս են ժայթքում ածխաթթվի երկօքսիդ ու ծծմբի երկօքսիդ պարունակող գազեր[2], և ծծմբի հոտը, ինչպես տեղաբնակներն են վկայում, զգացվում է նրանից մինչև 3 կիլոմետր շառավիղով հեռավորության վրա։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակներում օգտագործվել է ծծումբ ստանալու նպատակով։ Դուվալոն իր մեջ արտացոլում է ժամանակին պատմական նշանակություն ունեցած հրաբխային ակտիվության վերջին հետքերը այս տարածաշրջանում՝ համարվելով վերջին գործող հրաբուխը Բալկաններում։ Ժայթքում տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 14-ին[3]։
Սակայն Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի աշխարհագրության ինստիտուտի բնագիտության ու մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատողները, իրենց իրականացրած ուսումնասիրությունների վրա հիմնվելով, եկել են այն եղրակացության, որ Դուվալոն հրաբուխ չի կարելի համարել, քանի որ այնտեղից երբեք լավա չի ժայթքել. այն ուղղակի ճեղք է, որտեղից գազեր են դուրս գալիս[2].:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.