From Wikipedia, the free encyclopedia
«Օկեան Էլզի» (ուկրաիներեն՝ Океан Ельзи), ուկրաինական ռոք խումբ Լվով քաղաքից։ Խմբի ղեկավարն է Սվյատոսլավ Վակարչուկը։ Խմբի ծննդյան օրը համարվում է 1994 թ. հոկտեմբերի 12-ը։ Խումբն իր գործունեության ընթացքում թողարկել է 8 ստուդիական ալբոմ[1], որոնք Ուկրաինայում և Ռուսաստանում վաճառվել են մեկ միլիոնից ավելի օրինակով[2]։
Օկեան Էլզի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ուկրաինա Լվով |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, ինդի, փոփ-ռոք |
Գործունեություն | 1994–ներկա |
Լեյբլ | Moon records |
Կայք | okeanelzy.com |
Անդամներ | |
Սվյատոսլավ Վակարչուկ Պյոտր Չերնյավսկի Դենիս Դուդկո Միլոշ Ելիչ Դենիս Գլինին | |
Նախկին անդամներ | |
Պավել Գուդիմով(1994—2005) Յուրի Խուստոչկա (1994—2004) Դմիտրի Շուրով (2000—2004) | |
Okean Elzy Վիքիպահեստում |
1992 թվականին Անդրեյ Գոլյակը ստեղծեց «Клан тишины» խումբը, որի մեջ ընդգրկվեցին իր ընկերները. Դենիս Գլինին (հարվածային գործիքներ), Պավել Գուդիմով (կիթառ), ինչպես նաև նրանց ընդհանուր ծանոթ Յուրի Խուստոչկա (բաս կիթառ)։ Խումբը հիմնականում հանդես էր գալիս Լվովի մշակույթի պալատներում։ 1994 թվականի մարտին տղաները ծանոթացան Տեսական ֆիզիկայի ամբիոնի ուսանող 18-ամյա Սվյատոսլավ Վակարչուկի հետ։ Ամռանը Վակարչուկը առաջին անգամ այցելեց խմբի փորձին։ Գլինինը, Գուդիմովը և Խուստոչկան Գոլյակից գաղտնի սկսել էին նվագել Վակարչուկի հետ, քանի որ կարծում էին, որ դա ավելի հեռանկարային էր և կօգներ առևտրային մակարդակով իրենց խումբը առաջ տանելու գործում։ Այդ ամենի հետևանքով Գլինինը, Գուդիմովը և Խուստոչկան հեռացան «Клан тишины» խմբից և Անդրեյ Գոլյակից։ 1994 թվականի հոկտեմբերի 12-ին, ինչպես ընդունված համարել, հիմնադրվել նոր՝ «Օկեան Էլզի» խումբը։ Այդ ժամանակ Սվյատոսլավը հետաքրքրվում էր Կուստո խմբի ոդիսականով, իսկ քանի որ խմբի տղաները չէին բացառում միջազգային կարիերայի հնարավորությունները, անվան մեջ ավելացրին «Ельза» (Էլզա) անունը, որը պարզապես նրանց դուր ր գալիս։ Սկզբում տղաները նվագում էին փոփ և ռոք երաժշտության խառնուրդ; Սվյատոսլավը դարձավ միաժամանակ և՛ վոկալիստ, և՛ գլխավոր երգահան և խմբի երգերի բառերի հեղինակ[3]։
1994 թվականի դեկտեմբերին «Գալվոքս» ստուդիայում խումբը ձայնագրել է 4 երգ դեմոժապավենի վրա։ Հանդիսատեսի առաջ առաջին ելույթը կայացել է 1995 թվականի հունվարի 12-ին Լվովի օպերային թատրոնում, որտեղ հավաքվել էր 7 հազար հանդիսատես։ Նույն թվականին «Є» հեղինակային երաժշտական նախագծի շրջանակներում խումբը նկարահանեց իր առաջին (ոչ պաշտոնական) տեսահոլովակը «Long time ago» երգի հիման վրա (ռեժիսոր՝ Վլադիմիր Զայկովսկի) և հանդես է եկել «Червона Рута» փառատոնի ժամանակ Լվովում։ 1996 թվականին հայտնվեց «Будинок зі скла» մաքսի սինգլը, որը տարածվեց երկրպագուների շրջանում։ Նույն թվականին «Օկեան Էլզին» սկսեց ակտիվ հյուրախաղային գործունեությունը. խումբը հանդես էր գալիս ոչ միայն Ուկրաինայում, այլև Լեհաստանում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Ապրիլի 27-ին խումբը համերգով հանդես եկավ Նանսի քաղաքում։ Տղաները մասնակցեցին Թավրիյան խաղերին, ինչպես նաև այլ ուկրաինական խմբերի հետ միևնույն բեմի վրա հանդես եկան Deep Purple-ի հետ Կիևում տեղի ունեցած Աշնանային Ռոք մարաթոնի շրջանակներում։ 1997 թվականին կայացավ խմբի առաջին խոշոր մենահամերգը իրենց հայրենի Լվով քաղաքում։ 1998 թվականի ապրիլին երաժիշտները տեղափոխվեցին Կիև[4]։
2007 թվականի ապրիլի 25-ին Օկեան Էլզին թողարկեց նոր՝ «Міра» ալբոմը։ Խումբը ալբոմը նվիրեց իր ձայնային պրոդյուսեր Սերգեյ Տովստոլուժկսու հիշատակին, ով 2007 թվականի մարտին ինքնասպանություն էր գործել։ Խմբի անդամները այն համարում են իրենց ողջ կարիերայի ամենառոքային ալբոմը։
2007 թվականի դեկտեմբերին խումբը հանրությանը ներկայացրեց «Лист до мами» երգի տեսահոլովակը, որի թողարկման օրը համապատասխանել է Ուկրաինիայի զինված ուժերի օրվա հետ։
2008 թվականին Սվյատոսլավ Վակարչուկը ներկայացրեց առաջին սոլո-նախագիծ «Вночі»-ն և ապա թողարկեց նույնանուն սոլո-ալբոմը։ Սկավառակը թողարկվել է Սվյատոսլավ Վակարչուկի անունով, քանի որ նա է եղել նախագծի գաղափարական ոգեշնչողը, բայց և անպես ալբոմի վրա աշխատել են խմբի բոլոր անդամները, նաև հատուկ հրավիրված երաժիշտներ։ Ալբոմի ամենապայծառ կոմպոզիցիան դարձավ «Така, як ти» լիրիկական երգը, նաև «Не опускай свої очі»-ն:
2008 թվականին Վակարչուկը հրաժարական տվեց Ուկրաինիայի Գերագույն Ռադայի պատգամավորի պաշտոնից, որը զբաղեցնում էր գրեթե մեկ տարի։ 2009 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ նոր ալբոմի թողարկման լուրը, որը անվանումը, սակայն, դեռևս որոշված չէր։ Առաջին առցանց սինգլը՝ "Я так хо́чу … "-ն թողարկվեց նույն ամսին։ Նոր ալբոմի վրա երաժիշտները աշխատեցին կես տարի՝ 2009 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի փետրվարը։
2010 թվականի մարտի 10-ին թողարկվեց «Dolce Vita» 7-րդ ստուդիայի ալբոմը։ Դրան հետևեց մեծ «Dolce Vita շրջագայություն»-ը, որը շարունակվեց մինչև 2010-ի վերջը և ավարտվեց Կիևում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած եզրափակիչ համերգով։ Այդ ընթացքում խումբը Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկավ մոտավորապես 100 համերգային ծրագրով[5]։
2011 թվականի սկզբին Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարեց նոր սոլո-նախագծի՝ «Брюссель»-ի աշխատանքների սկսման մասին։ Նույնանուն ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Սերգեյ Բաբկինը, Մաքս Մալիշեվը, Դմիտրի Շուրովը և Պյոտր Չերնյաևսկին։ Ալբոմի վիդեոպրեզենտացիան կայացավ 2011 թվականի դեկտեմբերի 13-ին YouTube-ի ուղիղ եթերում։ Նախագծի աջակցման համար կայացավ համերգային շրջագայությունը։ «Airplane» և «Адреналін» երգերի համար նկարահանվեցին տեսահոլովակներ։ 2012 թվականի սեպտեմբերի 21-ին Օկեան Էլզին մասնակցություն ունեցավ Սոչիում կայացած XI Միջազգային ինվենստիցիոն ֆորումին։
2013 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Օկեան Էլզին կրկին միավորվում է և ձայնագրում նոր ալբոմ Բրյուսելում, ICP Studios լեգենդար ստուդիայում, բրիտանացի հանրահայտ պրոդյուսեր Կեն Կելսոնի օգնությամբ, որը համատեղ աշխատել է Coldplay-ի և բրիտանական այլ հայտնի խմբերի հետ։ Ձայնագրման աշխատանքները ընթացել են հունվարից մինչև մայիսի սկիզբ. այդ ընթացքում ձայնագրվել են 12-ից 16 երգ, որոնցից 12-ը տեղ գտան նոր ալբոմում։ Ձայնագրման աշխատանքները անցնում էին առանց որևէ խոչընդոտի, ինչպես և պլանավորված էր, սակայն ապրիլի 11-ին հայտարարվեց այն մաին, որ խմբի կիթառահար Պյոտր Չերնյաևսկին լքում է խումբը։ Այն անսպասելի էր բոլորի համար, քանի որ ալբոմի վրա կատարվող աշխատանքները դեռևս չէին ավարտվել։ Պյոտր Չերնյաևսկուն փոխարինեց սերբ երաժիշտ Վլադիմիր Օպսենիցան։
Փետրվայի 14-ին և ապրիլի 11-ին խումբը թողարկում է «Обійми» և «Стріляй» սինգլները՝ իրենց տեսահոլովակներով։ «Земля» ալբոմը Яндекс.Музыка-ում հայտնվեց 2013 թվականի մայիսի 15-ին։ CD տարբերակը թողարկվեց մայիսի 20-ին Ուկրաինայում և մայիսի 22-ին՝ Ռուսաստանում։ Վինիլային տարբերակը թողարկվեց մայիսի 22-ին, Գերմանիայում[6][7]։
Ալբոմի աջակցության համար խումբը կազմակերպեց վիթխարի մարզադաշտային շրջագայություն «Земля»-ն, որը սկսվեց մայիսի 19-ին Վակարչուկի ծննդավայ Մուկաչևոյում և ավարին հասավ սեպտեմբերի 27-ին, Կիևում: Շրջագայության ավարտից հետո խումբը հայտարարեց հոբելյանական «Океан Эльзи — 20 лет вместе!»[8] շրջագայության մասին։ Դրանք անցկացվեցին Լվովում, Դնեպրոպետրովսկում, Խարկովում, Կիևում, Օդեսայում, Իվանո-Ֆրանկովսկում, Վիննիցայում, Սումախում, Զապորոժիեում և Չերկասիում։ Գլխավոր համերգը կայացավ 2014 թվականի հունիսի 21-ին կիևյան Օլիմպիական մարզադաշտում, որը տեղավորեց 75 հազար հանդիսատեսի։ Այս համերգին մասնակցեցին խմբի 20 տարվա գոյության ընթացքում եղած բոլոր անդամ երաժիշտները, բացառությամբ Պյոտր Չերնյաևսկու։ Շրջագայության ռուսական հատվածը հետաձգվեց «անորոշ ժամանակով»[9][10][11][12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.