Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սվյատոսլավ Իվանովիչ Վակարչուկ (ուկրաիներեն՝ Святослав Іванович Вакарчук, մայիսի 14, 1975, Մուկաչևո, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2005)[1]։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։ Հայտնի է որպես «Օկեան Էլզի» խմբի հիմնադիր և առաջատար։
Սվյատոսլավ Վակարչուկ | |
---|---|
Վակարչուկը 2012 թվականին Մոսկվայում գտնվող Stadium Live ակումբում | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Святослав Вакарчук |
Ի ծնե անուն | Սվյկատոսլավ Իվանի Վակարչուկ |
Ծնվել է | մայիսի 14, 1975 (49 տարեկան) Մուկաչևո, Ուկրաինա |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | Ռոք, փոփ ռոք, ինդի ռոք, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Գործունեություն | 1994 - այժմ |
Աշխատավայր | Օկեան Էլզի և Ուկրաինայի Գերագույն ռադա |
Կրթություն | Faculty of Physics of the Lviv University? (1996) և Institute of Postgraduate Education and Pre-University Training of the University of Lviv? (2002) |
Անդամակցություն | Օկեան Էլզի, Ուկրաինայի IX գումարման Գերագույն ռադա և Ուկրաինայի 6-րդ գումարման Գերագույն ռադա |
Պարգևներ | |
Կայք | okeanelzy.com |
Svyatoslav Vakarchuk Վիքիպահեստում |
Ծնվել է 1975 թվականի մայիսի 14-ին Մուկաչևոյում, ֆիզիկոսի ընտանիքում, որը հետագայում դարձավ Լվովի համալսարանի ռեկտոր և Ուկրաինայի կրթության նախարար։ Ավարտել է Լվովի № 4 դպրոցը ՝ անգլերենի խորացված ուսուցմամբ և ստացել արծաթե մեդալ։ Երկու տարի հաճախել է երաժշտական դպրոցի ջութակի բաժին՝ զուգահեռ սովորելով նվագել ակորդեոն։ Դպրոցական տարիներին մասնակցել է ՈՒՀԱ-ին, դպրոցի թատրոնի ստեղծմանը, ակտիվ կերպով զբաղվել է բասկետբոլով։ 1991-1996 թվականներին սովորել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի պետական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով թեորիտիկ ֆիզիկոսի մասնագիտացմամբ։ Երկրորդ բարձրագույն կրթությունը՝ միջազգայնագետ-տնտեսագետ։
1996 թվականին ընդունվում է նույն համալսարանի թեորիտիկ ֆիզիկայի ասպիրանտուրան։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Մագնիսական դաշտում էլեկտրոնների համաչափ դասավորվածություն»։ Հետագայում Վակարչուկն իր ալբոմներից մեկը անվանեց «Суперсиметрія»(համաչափ դասավորվածություն)։ Օկեան էլզի խումբը, որի գործունեության շնորհիվ Վակարչուկը դարձավ հայտնի, հիմնվել է 1994 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո Վակարչուկը կարող էր շարունակել ուսումը արտասահմանում, սակայն ընտրեց երաժշտի ուղին։ Խումբը հաջողությամբ հանդես եկավ մի քանի փառատոններում, և Սվայտոսլավը, խմբի հետ միասին, մեկնեց Կիև՝ ձայնագրելու առաջինը ալբոմը՝ «Там, де нас нема» (1998) անվամբ։ Նարնջագույն հեղափոխության ակտիվ անդամներից մեկն է եղել։ Սվյատոսլավ Վակարչուկը՝ որպես ՄԱԿի բարի կամքի դեսպան, մասնակցել է բազում սոցիալական և մշակութային միջոցառումների։ Տեղեկացվում է, որ «Весёлые, братья, времена настали…» սինգլի վաճառքից գոյացած ողջ գումարը փոխանցվել է Մակեևկա քաղաքի մանկատանը։
Հետաքրքրվում է տարաբնույթ մշակույթներով։ Սիրելի զբաղմունքը ճանապարհորդելն է։ Սիրելի գրողները՝ Իվան Ֆրանկո, Նիկոլայ Գոգոլ, Անտոն Չեխով, Լինա Կոստենկո։ Երաժշտական կուռքեր է համարում «The Beatles», «Rolling Stones», «Red Hot Chili Peppers», «Pink Floyd» և «Queen»: Հարցազրույցների ժամանակ սիրում է մեջբերել Մաքիավելիին։ 2008 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը «Вночі»՝ ձայնագրված Օկեան Էլզի խմբի անդամների և ևս 30 հրավիրյալ երաժիշտների օգնությամբ։ 2010 թվականին խումբը թողարկում է թվով յոթերորդ ալբոմը՝ «Dolce Vita», և համերգային շրջագայություն կատարում Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ 2013 թվականին Օկեան Էլզին թողարկում է «Земля» ալբոմը, որով շրջագայում է ողջ Ուկրաինայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.