![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/Freezing_the_waters_of_the_Sea_of_Okhotsk._Magadan.jpg/640px-Freezing_the_waters_of_the_Sea_of_Okhotsk._Magadan.jpg&w=640&q=50)
Օխոտի ծով
From Wikipedia, the free encyclopedia
Օխոտի ծով, Խաղաղ օվկիանոսի ծով, որից առանձնացված է Կամչատկա թերակղզով, Կուրիլյան կղզիներով, Հոկայդո կղզով։ Հարևան Ճապոնական ծովից առանձնացված է Սախալին կղզով։ Ողողում է Ռուսաստանի և Ճապոնիայի ափերը։ Նախկին անվանումն է՝ Կամչատյան ծով[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Shiretoko_National_Park.jpg/640px-Shiretoko_National_Park.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/Okhotsk.gif/320px-Okhotsk.gif)
Մակերեսը՝ 1603 հզ. կմ²։ Միջին խորությունը՝ 821 մ, մաքսիմալ խորությունը՝ 3916 մ[2]: Ծովի արևմտյան մասի շարունակությունը գտնվում է մայրցամաքի վրա և ունի մակերեսային խորություն։ Ծովի կենտրոնում տեղակայված են Դերյուգինա և Տինրո ծովախորշերը։ Արևելյան մասում է գտնվում Կուրիլի խոռոչը, որի խորությունը առավելագույնն է։ Հոկտեմբեր-մայիս-հունիս ամիսներին ծովի հյուսիսային մասը ծածկված է լինում սառույցով։ Հարավարևելյան մասը գրեթե չի սառչում։ Հյուսիսային ափը խիստ ընդգծված է՝ այնտեղ է գտնվում անենամեծ ծովածոցը՝ Էյրինեյան շուրթերը և Շելտինգի, Զաբիյակա, Բաբուշկինա, Կեկուրնի ծովածոցերը։ Հարավում ամենամեծ ծովածոցերն են՝ Անիվան և Տերպենիան, Իտուրուպ կղզում՝ Օդեսյան ծովածոցը։ Ծով են թափվում Ամուրը, Օխոտը և Կուխտույը։ Օհոտսկի ծովի հյուսիս-արեւելքում գտնվում է իր ամենամեծ ծովածոցը` Շեյխով ծովածոցը։ Զարգացած է ձկնորսությունը, ծովը հարուստ է սաղմոնով, ծովատառեխով, պոլիկոկով, կեպելինով, նավագայով և այլն, ծովամթերքով (Կամչատկան խեցգետին)։ 2014 թվականի մարտի 15-ից Օխոտի ծովը ամբողջությամբ համարվում է Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտին (բացառությամբ Հոկկիդո կղզու հարանությամբ գտնվող մի փոքր մասի)[3][3]։