From Wikipedia, the free encyclopedia
Կամչատկա (ռուս.՝ полуостров Камчатка), թերակղզի Ասիայի հյուսիս-արևելքում։ Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիանոսով։
Տեղագրություն | Ասիա | |
Ողողող ջրեր | Օխոտի, Բերինգի ծովեր, Խաղաղ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 270 000 կմ² | |
Երկիր | Ռուսաստան | |
Վիքիպահեստում |
Գոյություն ունեն ավելի քան 20 տարբերակներ «Կամչատկա» անվան առաջացման վերաբերյալ։
Ըստ Բ․ Պ․ Պոլևոյի՝ «Կամչատկա» անվանումն առաջացել է Կամչատկա գետի անվանումից, իսկ գետը անվանվել էր ի պատիվ Իվան Կամչատիյի։ 1965 թվականին տուրք հավաքելու նպատակով ուղարկվել էին դեպի Պենժին գետը Ֆյոդոր Չուկիևը և Իվան Իվանովը «Կամչատիյ» մականունով (մականունը տրվել էր այն պատճառով, որ նա միշտ կրում էր միայն մետաքսյա շապիկ, իսկ այն ժամանակներում մետաքսը կոչում էին «Կամչատյան կտոր» կամ «Դամասկ»)։
Ռելիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչինյան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները, դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10-80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը։ Թերակղզում կա 160 հրաբուխ․ 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մ ամենաբարձրը կետը, Շիվելուչ և այլն)։ Կամչատկայի հյուսիսում տարածված են տունդրանները, կենտրոնական մասում՝ անտառները, 1000 մետրից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնային տունդրանները։
Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հյուսիսայ մասերում՝ չափավոր ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը արևմուտքում -15 °C է, արևելքում՝ -11 °C, կենտրոնական մասում՝ -16 °C, օգոստոսինը, համապատասխանաբար, 12 °C, 12,5 °C, 16 °C, տարեկան տեղումները՝ 600-1100 մմ։
Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու։ Ամենատարածվավծ կենդանին է դարչնագույն արջը։ Կամչատկայի կենդանիների 80% կազմում եմ միջատները, կան շատ տեսակի սարդեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամչատկայի թերակղզի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 209)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.