Օլիմպիայի հնագիտական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Օլիմպիայի հնագիտական թանգարան (հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Ολυμπίας), հնագիտական թանգարան Էլիսում, ամենախոշոր թանգարաններից մեկն է Հունաստանի, որը ներկայացնում է Օլիմպիա հնագույն քաղաքի հնությունները։
Օլիմպիայի հնագիտական թանգարան հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Ολυμπίας | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Ancient Olympia Municipality? |
Վայր | Օլիմպիա բնակավայր |
Հիմնադրվել է | 1982 |
Այցելուներ | 112 341 մարդ, 124 136 մարդ (2016)[1], 145 118 մարդ (2017)[1], 156 658 մարդ (2018)[2] և 159 348 մարդ (2019) |
Կայք | odysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=7126(անգլ.) |
Թանգարանը հիմնադրվել է 19-րդ դարում։ Այսպես կոչված հնագիտական թանգարանի Նեո դասական շենքը կանգնեցված է Ալտիս բլրի արևմտյան մասում։ Կառուցման Ֆինանսական միջոցները տրամադրել է հայտնի հույն բարերար Անդրեաս Սինգրոսը։ Այնուամենայնիվ թանգարանը 1885 թվականին վնասվել է երկրաշարժի պատճառով։ Բացի այդ սկսել են կառուցել նոր շենք թանգարանի համար, որը պահանջում էր գերմանական դպրոցի հնածոներ։ Ներկայիս շենքը կառուցումը սկսվել է է 1966 թվականին և ավարտվել 1975 թվականին[3] ։ Գտնվում է Կրոնիոն բլրի հարավարևմտյան հովտում։ Ճարտարապետն է Պատրոկլոս Կարանտինոսան։ Նորակառույց թանգարանի բացումը տեղի ունեցավ 1982 թվականին Հունաստանի մշակույթի նախարար Մելինա Մերկուրիի անհատական օգնությամբ և մասնակցությամբ։
Նոր ցուցահանդեսները պատրաստել են Նիկոլաոս Յարիսը, Իսմինի Տրիանտան, Ստելիոս Տրիանտիսը և նրանց գործընկերները։ Ստելիոս Տրանտիսը հայտնի հունացի քանդակագործ և արձանների վերականգնող է, նա վերականգնել է հնագույն հունական քանդակներ, որոնց մեջ նաև նրա Նիկ քանդակը, որը դարձել է ցուցադրության իսկական գանձ և առաջինն է ներկայացվում այցելուներին 1994 թվականից։ Նրա կերպարանքով ստեղծվել է օլիմպիական մեդալ, որը շնորհվել է Աթենքի 2004 թվականի Օլիմպիական խաղերի մարզիկներին։ 2003 թվականի սեպտեմբերին վերանորոգվել և ընդլայվել է ցուցանմուշերի պատկերասրահը։ Նոր ցուցահանդեսը բացվել 2004 թվականի մարտի 24–ին։
2012 թվականի փետրվար 17–ին զինված հարձակվողներ թալանեցին թանգարանը։ Գողացվել է մոտ յոթ տասնյակ գործեր[4]։ Դրանց արժեքը հնարավոր չէ հաշվարկել[5]։ Միջոցառումները հնարավորություն տվեցին վերականգնել պարտքային ճգնաժամը և թանգարանը ապահովվեց անվտանգությամբ։ Սակայն մշակույթի նախարար Պավլոս Գեռուլանոսը կողոպուտը բնութագրեց, որպես խայտառակություն և հրաժարական տվեց[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.