From Wikipedia, the free encyclopedia
Օլիմպիա Դուկակիս (անգլ.՝ Olympia Dukakis; հունիսի 20, 1931[1][2], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 1, 2021[3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր՝ «Լուսնի իշխանությունը» ֆիլմում իր դերի համար։ Էլլիս կղզու պատվավոր մեդալի դափնեկիր[5]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 20, 1931[1][2] |
---|---|
Ծննդավայր՝ | Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | մայիսի 1, 2021[3] (89 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և մանկավարժ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001156 |
Օլիմպիա Դուկակիսը ծնվել է 1931 թվականի հունիսի 20-ին՝ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում՝ հույն ներգաղթյալներ Ալեքսանդրա և Կոնստանտին Դուկակիսների ընտանիքում[6]։ Նա մի եղբայր է ունեցել՝ Ապոլլոնը։ Նրա զարմիկը՝ Մայքլ Դուկակիսը, նախկինում Մասաչուսեթսի նահանգապետն է եղել, իսկ 1988 թվականին՝ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու։ Օլիմպիան կրթություն է ստացել Արլինգտոնի միջնակարգ դպրոցում և Բոստոնի համալսարանում։
1960-ական թվականների կեսերից նա սկսել է նկարահանվել։ Օլիմպիան երկրորդական դերեր է կատարել «Lilith», «John and Mary», «Sisters» և մի շարք այլ ֆիլմերում։ 1987 թվականին նրան հանրաճանաչություն է բերել «Լուսնի իշխանությունը» ֆիլմի թողարկումը, որտեղ նա խաղացել է Ռոուզ Կաստորինիի դերը։ Այդ դերի համար նա «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է երկու մրցանակի՝ «Օսկար» և «Ոսկե գլոբուս»։ Օլիմպիան Ռոզիի դերը կատարել է «Look Who's Talking» (1989) ֆիլմի երեք մասերում։ Նա խաղացել է նաև «Steel Magnolias» (1989), «In the Spirit» (1990), «Digger» (1993) և շատ այլ ֆիլմերում։
1998 թվականին Օլիմպիա Դուկակիսը «A Life for a Life» հեռուստաֆիլմում կատարել է Շառլոտա Կիշկոյի դերը։ Այդ ֆիլմը նվիրված է եղել Ստեֆան Կիշկոյի իրական պատմությանը, որը երեխայի սպանության անարդար մեղադրանքով ավելի քան 16 տարի անցկացրել է բանտում (Լեսլի Մոլսիդ)։
Օլիմպիան մասնակցել է նաև թատերական բեմադրությունների։ Նա խաղացել է բրոդվեյական «Who's Who in Hell», «Social Security» և «Rose» պիեսներում, արժանացել «Obie» և «Դրամա Դեսկ» մրցանակներին։ Բացի այդ, Օլիմպիան շատ է նկարահանվել հեռուստատեսությունում։ Առավել հայտնի է «Joan of Arc» հեռուստատեսային ֆիլմում խաղացած Բաբեթի մոր դերով (1999)։
2003 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրությունը՝ «Ask Me Again Tomorrow: A Life in Progress»։
1962 թվականին Օլիմպիան ամուսնացել է դերասան Լուիս Զորիչի հետ, որին պարգևել է երեք զավակ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչ Օլիմպիայի մահը՝ 2018 թվականի հունվարի 30-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.