From Wikipedia, the free encyclopedia
Օլիգոդենդրոցիտ (օլիգոդենդրոգլիա), (հունարեն՝ ելուստներով բջիջ)[1], նեյրոգլիայի բջիջների տեսակ։ Հիմնական նշանակությունը աքսոնների միելինապատումն է կենտրոնական նյարդային համակարգում, որը համապատասխանում է Շվանի բջիջների այդ նույն ֆունկցիային ծայրամասային նյարդային համակարգում։ Միելինապատումն իրականացվում է միելինով, որի 80 %-ը լիպիդ է, 20 %-ը՝ սպիտակուց[2]։ Ի տարբերություն Շվանի բջջի, որը միելինապատում է աքսոնի մեկ հատված, մեկ օլիգոդենդրոցիտը կարող է միելինապատել աքսոների մինչև 50 հատվածներ[2]։
Օլիգոդենդրոցիտ | |
---|---|
Տեղադրություն | կենտրոնական նյարդային համակարգ |
Լատիներեն անվանում | Oligodendrocyte |
Օլիգոդենդրոցիտներն առաջանում են օլիգոդենդրոցիտների նախնական բջիջներից[3], որոնք կարող են նույնականացվել իրենց հակածինների տարբեր քանակներով և այլ հատկություններով[4][5][5][6]։ Օլիգոդենդրոցիտների մեծ մասը առաջանում է սաղմային զարգացման և վաղ ծննդյան շրջանում[7]։
Հայտնաբերվել են միայն կենտրոնական նյարդային համակարգում, և նրանք առաջանում են սաղմնային ողնուղեղի փորային փորոքային գոտուց և, հնարավոր է, կենտրանացված են նաև առջևի ուղեղում[8]։ Նրանք կենտրոնական նյարդային համակարգում առաջացող ամենաուշ բջիջներն են[9]։
Նեյրոների միելինապատումը շարունակվում է նաև ծննդից հետո, մինչև 25-30 տարեկան հասակը[10]։
Հասուն տարիքում օլիգոդենդրոցիտների ձևավորումը կապված է նախաօլիգոդենդրոցիտային բջիջների հետ[11]
Սերտորեն համագործակցում են նեյրոնների հետ՝ օժանդակելով նրանց գործունեությանը։ Միելինապատման շնորհիվ աքսոնները կարող են ավելի մեծ արագությամբ հաղորդել նյարդային ազդակները, միաժամանակ ծախսելով քիչ էներգիա[12]։
Միելինապատումը սերտորեն կապված է անհատի մտավոև կարողությունների հետ։ Ուղեղի սպիտակ նյութով հարուստ մարդիկ ունեն նաև ինտելեկտի բարձր գործակից (IQ)[10] Նմանատիպ փորձեր են կատարվել մկների վրա[13]։։
Որոշ հիվանդություններ ուղեկցվում են օլիգոդեդրոցիտների վնասմամբ և միելինապատման խախտմամբ (սկլերոզ, լեյկոդիստրոֆիաներ)։ Սովորական վնասվածքները նույնպես կարող են հանգեցնել օլիգոդենդրոցիտների վնասման։ Մանկական ուղեղային կաթվածը հիմնականում հարուցվում է նոր ձևավորվող ուղեղի վնասմամբ և ուղեկցվում է օլիգոդենդրոցիտների վնասմամբ[14][15]։
Օլիգոդենդրոցիտները զգայուն են նաև JC վիրուսների նկատմամբ, որը հարուցում է հարաճող բազմաֆոկալ լեյկոէնցեֆալոտատիա և որի ժամանակ հիմնականում ախտահարվում է գլխուղեղի սպիտակ նյութը։ Օլիգոդենդրոցիտային ուռուցքները հայտնի են օլիգոդենդրոգլիոմա անվամբ։Քիմիոթերապիայի ժամանակ կիրառվող ֆլյուորոուրացիլը (5-ֆտորուրացիլ) վնասում է մկների օլիգոդենրոցիտներին և առաջացնում կենտրոնական նյարդային համակարգի վնասում և ձևափոխումներ[16]։ [17]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.