![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/OCD_handwash.jpg/640px-OCD_handwash.jpg&w=640&q=50)
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում
From Wikipedia, the free encyclopedia
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ), հոգեկան հիվանդություն, երբ մարդիկ զգացողություն են ունենում, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել, ժամանակ առ ժամանակ կատարել որոշակի գործողություններ (այսպես կոչված «արարողակարգեր») կամ ունենում են անընդհատ կրկնվող մտքեր («օբսեսիաներ»)[1]։ Մարդիկ անկարող են որոշակի ժամանակով կառավարել թե՛ մտքերը, թե՛ գործողությունները[1]։ Կրկնվող գործողությունների մեջ է մտնում ձեռքերի լվացումը, առարկաները հաշվելը և դռան փակ լինելը ստուգելը[1]։ Որոշները նաև իրերը դեն նետելու բարդույթ են ունենում[1]։ Այս գործողությունները կարող են հասնել այն աստիճանի, որ սկսեն բացասական ազդել անձի կյանքի վրա[1]։ Սա կարող է տևել օրական մեկ ժամից ավելի[2]։ Շատ չափահասներ հասկանում են, որ իրենց վարքագիծը իմաստ չունի[1]։ Այս կարգավիճակը ասոցացվում է տիկերի, տագնապային խանգարումների և ինքնասպանության ռիսկերի բարձր հավանականության հետ[2][3]։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում | |
---|---|
![]() | |
Հիվանդության ախտանշաններ | Կոմպուլսիվ վարքագիծ, մոլուցք, տագնապ և intrusive thought? |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
Բուժում | հոգեթերապիա, exposure and response prevention? և դեղանյութեր |
![]() |
Պատճառները անհայտ են[1]։ Գենետիկայի տեսանկյունից, մոնոզիգոտ երկվորյակների մոտ ավելի հաճախ է հանդիպում այս հիվանդությունը, քան՝ դիզիգոտների[2]։ Ռիսկային ֆակտորներն ընդգրկում են երեխաների նկատմամբ բռնությունը և այլ սթրեսային իրավիճակներ[2]։ Ըստ արձանագրությունների՝ որոշ դեպքերին նախորդել են ինֆեկցիաները[2]։ Ախտորոշումը հիմնված է սիմպտոմների վրա և այն չպետք է կապել դեղորայքային չարաշահումների ու այլ բժշկական հետևանքների հետ[2]։ Գնահատման հարցաշարերը, որոնցից է օրինակ Յել-Բրաունի օբսեսիվ-կոմպուլսիվ հարցաշարը (Յ-ԲՕԿՀ)՝ կարող է օգտագործվել հաճախականությունը որոշելու համար[4]։ Նմանատիպ ախտանշաներով այլ հիվանդություններից են տագնապային, մեծ դեպրեսիվ, սնման, տիկային և օբեսիվ կոմպուլսիվ անձնային խանգրումները[2]։
Բուժումը ընդգրկում է կոնսուլտացիաները, օրինակ՝ կոգնիտիվ-վարքային թերապիան (ԿՎԹ), երբեմն էլ նշանակվում է հակադեպրեսանտներ, որոնցից է սերոտոնինի օկուպացման սելեկտիվ ինհիբիտորները (ՍՕՍԻ) կամ քլոմիպրամինը[5][6]։ ՕԿԽ-ի բուժման համար իրականացվող ԿՎԹ-ն ներառում է խնդրի առաջացման պատճառի վրա մեծ ճնշումի գործադրումը, միաժամանակ թույլ չտալով կրկնվող վարքագծի հայտնվելը[5]։ Քլոմիպրամինը ավելի մեծ ազդեցություն ունի քան ՍՕՍԻ-ն, սակայն կողմնակի ազդեցությունները շատ են, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է որպես օժանդակ դեղամիջոց[5]։ Ծանր դեպքերում ատիպիկ հակափսիխոտիկները օգտագործվում են ՍՕՍԻ-ի հետ համատեղ, սակայն մեծանում է նաև դրանց կողմնակի ազդեցությունների ռիսկը[6][7]։ Առանց բուժման այս իրավիճակը կարող է շարունակվել տասնամյակներ[2]։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը հանդիպում է մարդկանց 2.3%-ի մոտ[8]։ Համաշխարհային մակարդակով տարեկան դեպքերի գրանցման թիվը կազմում է 1.2%[2]։ Անսովոր է համարվում ախտանշանների հայտնվելը 35 տարեկանից հետո, նման խանգարումով մարդկանց մոտ այն հիմնականում սկսվում է մինչև 20-ը[1][2]։ Տղամարդկանց և կանանց մոտ այն հանդիպում է հավասարապես[1]։ Երբեմն օբսեսիվ-կոմպուլսիվ արտահայտությունը օգտագործվում է ՕԿԽ-ի հետ կապ չունեցող վարքագիծը նկարագրելու համար, օրինակ այն մարդկանց համար, ովքեր չափազանց բծախնդիր են, պերֆեկցիոնիստ, ինչ-որ բանի մեջ խորը կլանված են կամ ունեն հակումներ[9]։