![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/%25D5%2595_handwritten.svg/langhy-640px-%25D5%2595_handwritten.svg.png&w=640&q=50)
Օ
տառ / From Wikipedia, the free encyclopedia
Օ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունութերորդ տառը։ Անունն է օ։ Օ նշագրում է ժամանակակից հայերենի ետին շարքի միջին բարձրացման շրթնայնացած ձայնավոր հնչյունը (հնչույթը)։
O, o | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | O |
Փոքրատառ | o |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 38-րդ |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Տարածված է կարծիք, որ Օ տառը այբուբեն է ներմուծվել 12-րդ դարում Արիստակես Գրիչի կողմից, աւ երկբարբառի փոխարեն, սակայն վերջինս իր աշխատության մեջ չի կիրառել օ և ֆ ներմուծված տառերը[1]։
7-րդ դարից սկսած աւ երկբարբառը փակ վանկերում հիմնականում վերածվում է օ պարզ հնչյունի։ Բառասկզբում կիրառվում է Ո տառը։ Հնչյունները գրվում են որպես աւ և ո, իսկ միջին հայերենում սկսում է նաև կիրառվել օ տառաձևը, սակայն երեքն էլ միմյանց փոխարինելով կիրառվել են մինչ 18-րդ դարը։ Առաջին հայտնի կիրառությունը տեղի է հանդիպում է 1046 թվականին՝ փափագանօք[2]։ Որոշ բառերում աւ երկբարբառը ձևափոխվում է նաև ու-ի (նաւպա > նոպա > նուպա)[3]։ 17-րդ դարի դրությամբ երեքից ամենակիրառականը արդեն եղել է օ տառը[4]։
Ի քեզ ձօնեցաւ բանըն հայրական..., Ցօղն իջանէ ի վերայ թփին... (ԳԱ, 39):
Փոխառյալ բառերում որպես կանոն կիրառվել է հենց օ տառը՝ սօլթան, Պօղոս, Պօլիս։
1922-ին Օ-ն հանվել է գործածությունից, իսկ 1940-ի ուղղագրության մասնակի բարեփոխությամբ վերականգնվել է։ Գրության մեջ բառասկզբում (բացառությամբ ով, ովքեր, ովևէ, ովևիցե) և բարդացման դեպքում՝ բառամիջում, պահպանվում է ուղղագրությունը։ Մնացած դեպքերում օ հնչյունը արտահայտվում է ո տառով։ Թվային արժեքից զուրկ է[5][6][7][8]։