![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/Norwegian_Bible.jpg/640px-Norwegian_Bible.jpg&w=640&q=50)
Քրիստոնեությունը Նորվեգիայում
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեությունը Նորվեգիայում, երկրի ամենատարածված կրոնը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/Norwegian_Bible.jpg/640px-Norwegian_Bible.jpg)
Pew Research Center-ի հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն, 2010 թվականին Նորվեգիայում ապրում էին 4,21 միլիոն քրիստոնյաներ, որոնք կազմել են երկրի բնակչության 86,2 %-ը[1][2]։ 2010 թվականին «Աշխարհի կրոններ» հանրագիտարանում Ջ. Ք. Մելտոնը գնահատում է քրիստոնյաների թիվը երկրում 91,4 % (4,37 միլիոն հավատացյալներ)[3]։
Երկրում քրիստոնեության խոշորագույն ուղղությունը բողոքականությունն է։ 2000 թվականին Նորվեգիայում գործել է 2,7 հազար քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի վայրերից, որոնք պատկանում են 70 տարբեր քրիստոնեական դենոմինացիաներին[4]։
Բացի նորվեգացիներից, քրիստոնյա են նաև երկրում բնակվող լեհերի, սաամների, շվեդների, գերմանացիների, լիտվացիների, դանիացիների, ռուսների, սերբերի, ֆինների և այլ ազգերի մեծամասնությունը։
Նորվեգիայի Քրիստոնեական խորհուրդը ստեղծվել է 1992 թվականին և միավորում է կաթոլիկներին, ուղղափառներին և բողոքականներին։ Նորվեգիայի եկեղեցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ է։