From Wikipedia, the free encyclopedia
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ, էկումենյան միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1948 թ․-ի օգոստոսի 23-ին Ամստերդամում։ Նրա կազմի մեջ են մտնում 350 քրիստոնեական եկեղեցիներ ավելի քան 100 երկրներից։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը ներկայացնում է մոտ 400մլն քրիստոնյա համայնք։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ | |
---|---|
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ecumenical organisation? |
Երկիր | internationality |
Կարգախոս | Ամբողջ աշխարհում, 349 եկեղեցիներ որոնման են միասնություն, տարածված և քրիստոնեական ծառայություն |
Հիմնադրված | 1948 թ. օգոստոսի 23 |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն |
Նախագահ | Olav Fykse Tveit |
Անձնակազմ | 176 մարդ (2010) |
Կամավորներ | 350 կազմակերպություն |
Պարգևներ | |
Կայք | oikoumene.org/en/ |
46° 13′ 47″ N 6° 07′ 42″ E |
ԵՀԽ-ի աշխատանքը ֆինանսավորվում է անդամ երկեղեցիների, եկեղեցիների հետ կապված կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների նվիրաբերությունների միջոցով։ Այն եկամուտներ է ստանում նաև ներդրումներից, Էկումենիկ ինստիտուտի դասընթացների համար տրվող վճարներից, Ժնևի Էկումենիկ կենտրոնում վարձակալության տրված տարածքներից և հրատարակությունների վաճառքից։ Հայ Առաքելական Եկեղեցին ԵՀԽ-ին միացել է 1962 թ․-ին, ինչը միանշանակ չի ընդունվում հայերի կողմից։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին ընտրվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար։
Ժամանակակից էկումենիկ շարժումներում և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքներում Աֆրիկայի եկեղեցիների դերը մեծ է եղել։ Աֆրիկայում դեռևս հին ժամանակներից քրիստոնեական երկու մեծ կենտրոններ են գոյություն ունեցել՝ Եգիպտոսը և Եթովպիան։ Հոլանդիայի և Անգլիայի գաղութային քաղաքականության արդյունքում Աֆրիկայի հարավային հատվածում կտրուկ մեծացան քրիստոնյաների թիվը։ Աֆրիկայի եկեղեցիները սկսել են մասնակցել եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքներին սկսած Աֆրիկայում անկախ պետությունների առաջացումից 1950-60-ական թվականներին։ Մեկը մյուսի ետևից աֆրիկյան եկեղեցիները ստանալով անկախացում իրենց «մայր» եկեղեցիներից (Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա) մտան եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ։ Նրանց մտնելը ԵՀԽ-ի մեջ մեծ փոփոխություններ առաջ բերեց ԵՀԽ-ի գաղափարախոսության մեջ հատկապես ռասիզմի դեմ պայքարի, սոցիալական անհավասարության, աստվածաբանական կրթության և այլ բնագավառներում։ Դեռևս 1963 թվականին աֆրիկյան եկեղեցիները ստեղծեցին իրենց էկումենիկ շարժման հիմք հանդիսացող Համաաֆրիկյան եկեղեցական խորհուրդը(AACC)։ Այսօր AACC-ն անդամներ ունի հարավային և արևելյան Սահարայում և Հնդկական օվկիանոսի մի շարք կղզիներում։ Եգիպտոսը մասն է կազմում մերձավոր արևելքի, սակայն այն մտնում է AACC-ի մեջ, ԵՀԽ-ի անդամ եկեղեցիների մեջ են մտնում նաև Ալժիրում և սկսած 2005 թվականին Բուրկինա-Ֆասոյում գոյություն ունեցող քրիստոնեական եկեղեցիները։ Այսօր ԵՀԽ-ն Աֆրիկայում ունի 94 անդամ եկեղեցիներ, և 165 միլիոն հետևորդ։ 20-րդ դարում Աֆրիկայում տարբեր վտանգավոր միսիոներական շարժումների դեմ պայքարելու համար ստեղծվեց Աֆրիկյան անկախ եկեղեցիների միությունը։ Աֆրիկայի եկեղեցիներ անդամագրվել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝
Մի քանի ասիական եկեղեցիներ ևս մասնակցում են համաշխարհային էկումենիկ շարժմանը հենց սկզբից։ Հատկապես կոշտ դիրքորոշում ցուցաբերեցին չինական և հնդկական եկեղեցիները 1910 թվական Էդինբուրգում, դա պայմանավորված էր քրիստոնեական աշխարհում խառնաշփոթ իրավիճակով։ Նրանք նման վերաբերմունքով հանդես եկան նաև Լոզանում 1927 թվականին, այս իրադարձությունները հետագայում մաս կազմեցին էկումենիկ պատկերացումների ձևավորմանը։ Ասիական եկեղեցիները իրենց անկախության մասին առաջին անգամ հայտարարեցին 1947 թվական հարավային Հնդկաստանում, սա այնքնով էր կարևոր, որ նրանք սկսեցին մասնակցել էկումենիկ շարժմանը՝ իբրև ոչ մի ուրիշ եկեղեցուց կախում չունեցող եկեղեցիներ։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ստեղծման ժամանակ, Ասիան լավագույնս է ներկայացված եղել։ Ասիայում էկումենիկ առաջին կազմակերպությունը ստեղծվել է 1957 թ., հարավային Ասիայում, որը կոչվեց Քրիստոնեական եկեղեցիների ասիական միություն, Ասիայում կա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ 74 եկեղեցի և 60 միլիոն քրիստոնյա հավատացյալներ։ ԵՀԽ անդամ եկեղեցիները Ասիայում գտնվում են հիմնականում նրա արևելյան և կենտրոնական շրջաններում։ Այս կազմակերպության մեջ իրենց մասնակացությունն ունեն նաև Ավստրալիան և Նոր Զելանդիայում, որոնցում գտնվող եկեղեցիները ևս մասն են կազմում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի։ Ասիայի եկեղեցիների մեծ մասն ունի սեփական եկեղեցական խորհուրդ կամ վերլուծող կազմակերպություն։ Հարավային Ասիայի երկրներից Բանգլադեշի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի և Շրի Լանկայի եկեղեցիները մտնում են Հարավային Ասիայի Եկեղեցական խորհրդի(SACC) մեջ, որը համարվում է տարածաշրջանի էկումենիկ շարժման գլխավոր կազմակերպիչը։ Ասիայի մյուս շրջանների մասին կարելի է ասել, որ նրանք ավելի ուշ են անդամագրվել էկումենիկ շարժմանը։ Դրանց թվում են Վիետնամը, Կամբոջայը, Լաոսը, Թայլանդը և այլ երկրներ, դրա վառ օրինակն է այն, որ Լաոսի կառավարությունը միայնն 2006 թ. է թույլ տվել այդ երկրի եկեղեցիներին մասնակցել էկումենիկ շարժումներին։ Տարածաշրջանային առումով եկեղեցիների միություններ են համարվում
1996 թ. OAC-ն և FABC-ն մտան ԵՀԽ-ի կազմի մեջ։ 2006 թ. ԵՀԽ-ի կազմի մեջ մտավ նաև Ասիայի ավետարանական կազմակերպությունը։ Ինչպես վերը նշվեց Ասիայից ԵՀԽ-ի կազմի մեջ մտնում են 74 եկեղեցիներ ահա դրանցից մի քանիսը՝
Կարիբյան ավազանի եկեղեցիները սկսեցին համագործակցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ 1960-ական թվականների վերջում և1970-ական թվականների սկիզբներին։ Կարիբյան ավազանում առաջին եկեղեցիները եղել են Կաթոլիկ և Անգլիկան եկեղեցիները։ Մնացած եկեղեցիները այստեղ են եկել 18-րդ և 19-րդ դարերում ծայր առած միսիոներական շարժման ընթացքում։ Տարածաշրջանի էկումենիկ շարժմանը իր մասնակցությունն է ունեցել նաև տեղի Կաթոլիկ եկեղեցին։ Անգլիկան և բողոքական եկեղեցիները, որքան էլ, որ զարմանալի է ավելի շատ տարածում ունեն տեղի իսպանախոս երկրների շրջանում։ Այս եկեղեցիների ջանքերով 1973 թ. ստեղծվեց տեղի էկումենիկ շարժման հիմք հանդիսացողկազմակերպությունը, որը կոչվեց Կարիբյան ավազանի եկեղեցիների միություն։ Կարիբյան ավազանի եկեղեցիներից 13-ը մտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ, վերջիններս ունեն 1,4 միլիոն հետևորդ։ Այստեղ լուրջ թիվ են կազմում նաև Ավետարանական և հիսունական եկեղեցիները։ Տարածաշրջանային եկեղեցական կազմակերպություններն են՝
Այս բոլոր եկեղեցական կազմակերպություններն իրենց գրեթե բոլոր անդամ եկեղեցիներով մտնում են եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ։ Այդ եկեղեցիներից են՝
Եվրոպայի անգլիկան, ուղղափառ, բողոքական եկեղեցիները մեծ օգնություն են ցուցաբերել էկումենիկ շարժման զարգացման համար բոլոր առումներով մարդասիրական, ֆինանսական և այլ առումներով։ Սկզբնական շրջանում շարժումը բաժանված էր երկու հիմնական ուղղությունների Միացյալ թագավորության և Կենտրոնական Եվրոպայի եկեղեցիների միջև։ Եվրոպական եկեղեցին, էկումենիկ շարժման ներկայացուցիչները և եկեղեցիների համաշխարհային խորհուրդը սառը պատերազմի տարիներին միշտ էլ կողմ է եղել եվրոպական երկրների միասնությանը։ Որքան էլ, որ զարմանալի է Եվրոպայում տարածաշրջանային առաջին էկումենիկ կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Եվրոպայի եկեղեցիների միություն։ Աշխարհագրական տեսանկյունից էկումենիկ շարժումը տարածված է գրեթե ողջ Եվրոպայում քաղաքական քարտեզի տեսքով Ուրալից մինչև Անտլանտյան օվկիանոս, ինչպես նաև Կովկասը, բայց ոչ Կիպրոսը, որը մտնում է մերձավոր արևելքի եկեղեցական խորհուրդների մեջ։ Եվրոպայում եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ներկայացված է 81 եկեղեցիներով, 292մլն հավատացյալ։ Եվրոպան համարվում է Քրիստոնեության ամենամեծ ճյուղավորում ունեցող տարածաշրջանը։ Այն ԵՀԽ-ի գլխավոր հիմքն է հանդիսանում։
Տարածաշրջանային եկեղեցական կազմակերպություններն են՝
Սրանց անդամ եկեղեցիներից գրեթե բոլորը մտնում են ԵՀԽ-ի մեջ
Եվրոպայում է գտնվում եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր գրասենյակը՝ Ժնևում։
Լատինական Ամերիկայում քրիստոնեական համայնքներից բացարձակ մեծամասնություն է կազմում Կաթոլիկ եկեղեցին։ Որպես այդպիսին մյուս եկեղեցիները այստեղ ներմուծվել են միսսիոներական կազմակերպությունների կողմից։ Առկա են հիսունականներ, ուղղափառներ, ավետարանականներ և այլ եկեղեցիներ։ Լատինական Ամերիկայի եկեղեցիները էկումենիկ շարժմանը սկսեցին մասնակցել 1960-ականներից։ Կրոնական ազատությունը մեծ հնարավորություն տվեց էկումենիկ շարժման զարգացման համար։ 1978 թվականին Լատինական Ամերիկայի մի քանի եկեղեցիներ՝ մասնավորապես բողոքական, ավետարանական, հիսունական և այլ եկեղեցիներ ընդունեցին որոշում ստեղծել սեփական տարածաշրջանային էկումենիկ հանձնաժողով՝ Լատինական Ամերիկայի եկեղեցիների խորհուրդ(CLAL), որը ստեղծվեց 1983 թ-ին։ Այդ ժամանակից այն դարձավ Լատինական Ամերիկայի էկումենիկ կենտրոնը, որը կենտրոնացնում էր հարաբերությունները տարբեր եկեղեցիների միջև։ Լատինական Ամերիկայում կա ԵՀԽ-ի անդամ 27 եկեղեցի և դրանց հետևորդ 4,4 միլիոն մարդ։ Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք համարվում են էկումենիկ շարժման անդամներից մեկը։ Լատինական Ամերիկայում ևս կան ստեղծված տարածաշրջանային էկումենիկ միություններ, որոնք մաս են կազմում ԵՀԽ-ին։
Սրանց անդամ գրեթե բոլոր եկեղեցիները մտնում են ԵՀԽ-ի մեջ (բաց.` կաթոլիկների)
Հյուսիսային Ամերիկան համարվում է ավելի մեծ քրիստոնեական տարածում ունեցող տարածաշրջանը, որտեղ առավել մեծ ճյուղավորում է ստացել ԵՀԽ-ն։ Այստեղ կա 2 պետություն` ԱՄՆ և Կանադա։ Հյուսիսային Ամերիկայում գոյություն չունեն տարածաշրջանային էկումենիկ կազմակերպություններ։ Այստեղ գլխավոր դերը պատկանում է ԵՀԽ-ին։ Պատմականորեն Հյուսիսային Ամերիկայի եկեղեցիները գլխավոր դեր ունեն էկումենիկ շարժման և ԵՀԽ-ի ձևավորման գործում։ Սկզբնական շրջանում ԵՀԽ-ն ուներ 2 կարևոր կենտրոններ՝ Ժնևը և Նյու Յորքը, սակայն վերջինս ավելի ստորադասվեց։ Բյուրոն շարունակում է իր գործունեությունը ԱՄՆ-ում։ Կանադայում կա հատուկ ստեղծված խորհուրդ, որը քննարկում է այս կամ այն եկեղեցու անդամակցությունը ԵՀԽ-ին։ ԱՄՆ-ի և Կանադայի եկեղեցիները և նրանց ազգային եկեղեցական խորհուրդները շարունակում են համագործակցել ԵՀԽ-ի հետ։ Այս երկու երկրներում կա ԵՀԽ-ի անդամ 31 եկեղեցի, 50մլն քրիստոնյա։ ԱՄՆ-ում բացի ստեղծված տեղի եկեղեցիներց գոյություն ունեն նաև այլ ազգերի եկեղեցիներ։ Կանադայում գոյություն ունեն կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների առանձին խորհուրդներ, որոնք մտնում են Կանադայի եկեղեցական խորհրդի մեջ։ ԱՄՆ-ում նոր կազմակերպություն է լույս աշխարհ գալիս, որը պարունակում է կաթոլիկ, ավետարանական, հիսունական և այլ ազգային եկեղեցիներ։ Այստեղ առկա եկեղեցիներից են՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 497)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.