Քրիստիան I (դան․՝ Christian I, փետրվար 1426[1], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն - մայիսի 21, 1481[2], Կոպենհագենի դղյակ, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա, Կալմարյան ունիա)`1448 թվականի սեպտեմբերի 28-ից Դանիայի թագավոր, 1449 թվականի նոյեմբերի 20-ից Նորվեգիայի թագավոր և 1457 թվականի հուլիսի 2-ից Շվեդիայի թագավոր (Կալմարյան միություն), Օլդենբուրգների դինաստիայի հիմնադիրը։

Քրիստիանի հայրը՝ Դիտրիխ Երջանիկը ընդլայնեց տոհմական կալվածքները։ 1448 թվականի սկզբին մահացավ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավոր Քրիստաֆոր III Բավարսկին։

Ութամսյա միջթագավորությունից հետո շվեդները թագավոր ընտրեցին Կառլ VIII Կնութսոնին, իսկ դանիացիները, կառավարվելով Ռոսկիլլե եպիսկոպոսի կողմից, ընտրությունը կանգնեցրեցին Քրիստիանի վրա, ով նշանվեց իր նախորդի 18 տարեկան այրու հետ։ Մեկ տարի անց տեղի ունեցավ նրանց հարսանիքը, իսկ երկու օր անց թագադրվեց Դանիայի թագավոր։

Կառլ Կնուտսոնը Նորվեգիայի արքեպիսկոպոս Ասլակա Բոլտայի օգնությամբ թագադրվեց Նորվեգիայի թագավոր։ 1450 թվականին նա գահընկեց արվեց և Թրոնհեյմում Քրիստիանին թագադրեցին Նորվեգիայի թագավոր։ Դանիական ազնվականների և Հյուսիսային Գերմանիայի ազդեցիկ իշխանների օգնությամբ Քրիստիանը վերականգնեց իր իշխանությունը Շվեդիայում (1456-1457 թվականներ)։ Երեք տարի անց Քրիստիանին հաջողվեց միավորել Շլեզվիգի և Գոլշտեյնի դքսությունները։

Շվեդիայի նոր ապստամբությունը խախտեց միությունը, Բունկերբենգի պայքարը 1471 թվականը ընդմիշտ փակեց միության վերականգնումը խաղաղ ճանապարհով։

Դրան միացան Քրիստիանի կռիվները եղբայների հետ և մեծ ֆինանսական դժվարությունները։ Իր թագավորության վերջին տարիներին Քրիստիանը նոր արշավ ձեռնարկեց դեպի Շվեդիա, բայց մահը խանգարեց նրա ծրագրերի իրագործմանը։ Նա օրոք հիմնադրվեց Կոպենհագենի համալսարանը։

Ընտանիք

1449 թվականի հոկտեմբերի 28-ին Կոպենհագենում Քրիստիան առաջինն ամուսնացել է Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի նախկին թագավոր Քրիստոֆեր III այրու հետ։ Նրանք ունեցան հինգ երեխաներ՝

  • Օլաֆ (1450-1451-ական թթ.)
  • Կնուդ (1451-1455-ական թթ.)
  • Յոհան (1456-1486-ական թթ.), Դանիայում և Նորվեգիայում թագավորել է 1481-1513 թթ., իսկ Շվեդիայում 1497-1501 թթ.:
  • Մարգարիտա (1456-1486-ական թթ.), 1469 թվականին եղել է Շոտլանդիայի թագավոր Հակոբ երրորդի կինը։
  • Ֆրեդրիկ (1471-1533-ական թթ.), 1523-1533 թվականներին եղել է Դանիայի և Նորվեգիայի թագավոր։

Գրականություն

  • Христиан I, датский король // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.