Օլդենբուրգներ
From Wikipedia, the free encyclopedia
Օլդենբուրգների տոհմը եվրոպական արքայատոհմ է, որը ծագում է Հյուսիսային Գերմանիայից։ Այն Եվրոպայի առավել ազդեցիկ արքայատոհմերից է, որի տոհմաճյուղերը այժմ կառավարում են, կամ անցյալում կառավարել են Դանիայում, Իսլանդիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Շլեզվիգի Դքսությունում, Հոլշթայնի Դքսությունում և Օլդենբուրգի Մեծ Դքսությունում։ Դանիո ներկայիս Թագուհին, Նորվեգիո Արքան և Հունաստանի նախկին Արքան, նաև Հունաստանի և Մեծ Բրիտանիո միապետների կողակիցները, ինչպես նաև Բրիտանական գահաժառանգության գծի առաջին 12 անձինք՝ բոլորը պատկանում են Օլդենբուրգների արքայատոհմին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
տոհմանունը՝ Օլդենբուրգների տոհմ տիրույթները՝ Օլդենբուրգ, Ռուսաստան, Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Հունաստան, Շլեզվիգ-Հոլշթայն | |||
---|---|---|---|
զինանշանը՝ ![]() | |||
Country | Օլդենբուրգի Մեծ Դքսություն (Grand Duchy of Oldenburg) Ռուսաց կայսրություն (Russian Empire) Դանիո Թագավորություն Նորվեգիո Թագավորություն Շվեդիո Թագավորություն Հունաց Թագավորություն Սաքսեն-Լաուենբուրգ դքսություն Շլեզվիգ դքսություն Հոլշթայն դքսություն | ||
Titles | տիտղոսներ
| ||
Founder | հիմնադիր՝ Էլիմար I, Օլդենբուրգի կոմս | ||
Final ruler | Ռուսաստան` Նիկոլայ II Ռուսիո կայսր (1894–1917)
Շվեդիա` Շվեդիայի Արքա Կարլոս XIII (1809–1818)
Օլդենբուրգ` Ֆրեդերիկ Ավգուստ II, Օլդենբուրգի ՄԵծ Դուքս (1900–1918)
Սաքսոնիա-Լաուենբուրգ` Դանիո Արքա Քրիստիան IX (1864)
Քրիստիան IX (1864)
Ավգուստենբորգ` Շլեզվիգ Հոլշթայնի Դուքս Ալբերտ (1921–1931) | ||
Current head | ներկայիս տոհմապետ՝ Քրիստոֆ, Շլեզվիգ-Հոլշթայնի իշխան (Christoph, Prince of Schleswig-Holstein) | ||
Founding year | 1448 | ||
Deposition | գահազրկում՝ Ռուսաստան։ Փետրվարյան հեղափոխություն, 1917
Շվեդիա։ 1818 (գիծը մարել է)
Հունաստան։ Հունական ռազմական խունտա, 1967–1974, 1973
Օլդենբուրգ։ Գերմանական հեղափոխություն, 1918–1919, 1918
Սաքսոնիա-Լաուենբուրգ։ Երկրորդ Շլեզվիգյան պատերազմ, 1864
Շլեզվիգ-Հոլշթայն։ Երկրորդ Շլեզվիգյան պատերազմ, 1864
Ավգուստենբորգ։ 1931 (գիծը մարել է) | ||
Cadet branches | կրտսեր ճյուղեր՝
|
Օլդենբուրգների տոհմը նշանավոր դարձավ այնժամ, երբ կոմս Քրիստիան I Օլդենբուրգցին 1848 թվականին ընտրվեց Դանիո Թագավորության Արքա, ապա՝ 1450 թվականին՝ Նորվեգիո Թագավորության Արքա, իսկ 1457 թվականին՝ նաև Շվեդիո Թագավորության Արքա։ Այդ ժամանակվանից մինչև այժմ Օլդենբուրգների արքայացած տոհմը զբաղեցնում է Դանիական գահը։
Պատմություն
Միջնադարում Օլդենբուրգյան կոմսերի գահատոհմային ամուսնությունները նրանց համար ուղի հարթեցին դեպի զանազան Սկանդինավյան թագավորությունների գահերը։ Շվեդիո Վալդեմար I Արքայի և Դանիո Էրիկ IV Արքայի սերունդ ժառանգորդուհու հետ ամուսնությամբ, Օլդենբուրգների գերմանական ազնվական տոհմը 1350 թվականից սկսեց հավակնություններ ներկայացնել Շվեդիո և Դանիո գահերի նկատմամբ։
Այդ ժամանակ նրանց մրցակիցները Դանիո Մարգարեթ I թագուհու ժառանգներն էին։ 15-րդ դարում այդ գահի ժառանգորդության Օլդենբուրգյան հավակնորդը ամուսնացել էր Հեդվիգ Շաուենբուրգցու հետ, որը Շվեդիո և Նորվեգիո Թագուհի Եուփեմիայի սերունդն էր, միաժամանակ լինելով Դանիո Էրիկ V Արքայի և Դանիո Աբել Արքայի ժառանգորդը։ Հաշվի առնելով, որ տոհմածառում՝ գահաժառանգության տեսակետից առավել նպաստավոր դիրք զբաղեցնող ժառանգները վախճանվել էին, նրանց որդի Քրիստիանը (որը հիշատակված է վերևում) դարձավ Կալմարյան Միության բոլոր երեք թագավարությունների՝ Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի Արքան։ Մեկլենբուրգի տոհմը Օլդենբուրգների գլխավոր մրցակիցն էր հյուսիսային երկրների գահաժառանգության հարցում, իսկ այլ հավակնորդներից մեկն էլ Լաուենբուրգի Դուքսն էր։
Օլդենբուրգների տարբեր տոհմաճուղեր թագավորել են մի շարք երկրներում։
Օլդենբուրգների գահատոհմը հավակնել է նաև Բրիտանական գահին՝ Մեծին Բրիտանիո Թագուհի Աննայի հետ Դանիո և Նովեգիո իշխան Գեորգի ամուսնության միջոցով։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նրանց բոլոր զավակների մահը վաղ տարիքում, Բրիտանիո Թագն անցավ Հանովերի գահատոհմին։
Օլդենբուրգների գահատոհմի նախկին տոհմապետը Անտոն Գյունթեր Հերցոգ ֆոն Օլդենբուրգն էր, որին 2014 թվականին հաջորդեց իր որդի Քրիստիան հերցոգ ֆոն Օլդենբուրգը[1]։
Գլխաւոր գիծ
- Դանիո Արքաներ (1448–1863)
- Նորվեգիո Արքաներ (1450–1814)
- Շվեդիո Արքաներ (1457–64, 1497–1501 և 1520–21)
- Օլդենբուրգի կոմսեր (1101–1773)
- Շլեզվիգի Դուքսեր և Հոլշթայնի կոմսեր (1460–1544)
- Շլեզվիգի և Հոլշթայնի Դուսքեր, որոնք կառավարում էին Դքսության միայն մի մասում (1544–1721/1773)
- Շլեզվիգի Դուքսեր (1721–1864) (կառավարում էին ամբողջ Դքսությունում)
- Հոլշթայնի Դուքսեր (1773–1864, կառավարում էին ամբողջ Դքսությունում)
Ճյուղեր
- Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Ավգուստենբուրգ, Schleswig-Holstein-Sonderburg-Augustenburg, մարած
- հավակնորդ Դուքս Շլեզվիգ-Հոլշթեյնի՝ 1863 թվականին
- Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգ
- Շլեզվիգ-Հոլթայնի Դուքս՝ Duke of Schleswig-Holstein
- Դանիո Թագավորներ՝ Kings of Denmark (1863 թվականներից)
- Իսլանդիո Արքաներ (1918–1944 թվականներին)
- Հունաց Արքաներ (1863–1924, ապա՝ 1935–1973 թվականներ)
- Թեպետ Էդինբուգի Դուքս Արքայազն Ֆիլիպը, իր որդիները և նրանց զավակները հայրական գծով Օլդենբուրգների այս տոհմաճյուղի՝ Գլյուքսբուրգների սերունդներն են, սակայն Բրիտանական միապետի հռչակագրով նրա որդիները և այլ ժառանգորդները կրելով "Արքայական Մեծություն" տիտղոսը իրավաբանորեն, այսինքն՝ de jure հանդիսանում են Վինձորի գահատոհմի անդամները[2]։
- Նորվեգիո Արքաներ (1905-ից)
- Շլեզվիգ-Հոլշթայն-Գոթթորփ
- Հոլշթայն-Գոթթորփի Դքսեր (1544–1739)
- Հոլշթայն-Գոթթորփ-Ռոմանովներ (առհասարակ կոչվում են Ռոմանովներ, որն իրականությանը չի համապատասխանում. հայրական գծով նրանք բոլորը վաղուց Օլդենբուրգներ են, իսկ ավելի կոնկրետ՝ Հոլշթայն-Գոթթորփներ)
- Հոլշթայն-Գոթթորփի Դքսեր (1739–73)
- Ռուսաց կայսրության ցարեր (1762 և 1796–1917)
- Հոլշթայն-Գոթթորփ տոհմ (Շվեդական գիծ) (Շվեդական գիծ), մարած
- Շվեդիո Արքաներ (1751–1818)
- Նորվեգիո Արքաներ (1814–18)
- Հոլշթայն-Գոթթորփ (Մեծ Դքսական գիծ)
- Օլդենբուրգի Դուքսեր, ապա՝ Մեծ Դուքսեր (1773–1918)
Պատկերասրահ
- Օլդենբուրգներից առաջինն արքայացավ Դանիո, Նորվեգիո և Շվեդիո Քրիստիան I Արքան, (1426-1481)
- Ներկայիս (2016) Օլդենբուրգների տոհմի տոհմապետը՝ Շլեզվիգ-Հոլշթայնի Իշխան Քրիստոֆը (ծնվ. 1949թ.)
- Հունաստանի նախկին Արքա Կոնստանտին II-ը (ծնվ. 1940թ.) և յուր տիկինը՝Դանիո արքայադուստրը (ծնվ. 1946թ.)
- Շվեդիայի առավել նշանավոր Օլդենբուրգյան արքան եղել է Շվեդիո Արքա Գուստավ III-ը (1746-1792)
- Նորվեգիայի Արքա Հարալդ V-ը (ծնվ. 1937թ.)
- Դանիո Թագուհի Մարգարեթե II-ը (ծնվ. 1940թ.)
- Ռուսաց վերջին կայսր Նիկոլայ II-ը (1868-1918թթ.), գահազրկված 1917-ին և բոլշևիկների կողմից գազանաբար սպանված 1918-ին
- Էդինբուրգի Դուքս Ֆիլիպը, Հունաստանի և Դանիայի Արքայազնը (ծնվ. 1921թ.)
- Իսպանիո Թագուհի Սոֆիան, Հունաստանի և Դանիայի Արքայադուստրը (ծնվ. 1938թ.)
Տես նաև
|
|
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.