Քրիստափոր Կարա-Մուրզա
հայ երաժշտական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Քրիստափոր (Խաչատուր) Մարգարի Կարա-Մուրզա (փետրվարի 18 (մարտի 2), 1853[1][2], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 27 (ապրիլի 9), 1902[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ։
Քրիստափոր Կարա-Մուրզա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18 (մարտի 2), 1853[1][2] Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 27 (ապրիլի 9), 1902[1][2] (49 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Գերեզման | Kukia cemetery |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, երաժշտական քննադատ և բանահավաք |
Գործիքներ | դաշնամուր[1] և Ֆլեյտա[1] |
Աշխատավայր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Մշակ[1] |
XIX դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Կարա-Մուրզան։ Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լավագույն նվիրյալներից, բազմաթիվ երգչախմբերի կազմակերպիչ։ Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։ Կարա-Մուրզան նաև լավ մանկավարժ էր։ Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին, պատրաստում և դաստիարակում էր երգչախմբի ղեկավարների։ Կարա-Մուրզան նաև հրապարակախոս էր։ Նրա հոդվածներում արտացոլվում է նրա առաջադիմական, գեղարվեստական սկզբունքները։