Քվինտոս Կուրտիոս Ռուփոս
From Wikipedia, the free encyclopedia
Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս (լատին․՝ Quintus Curtius Rufus, ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), մ.թ. I դարի հռոմեացի պատմիչ, «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» գրքի հեղինակը։
Քվինտոս Կուրտիոս Ռուփոս | |
---|---|
Ծնվել է | 1-ին դար անհայտ |
Մահացել է | 1-ին դար[1] Աֆրիկա, praetorian prefecture of Italy |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և քաղաքական գործիչ |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2][3] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Quintus Curtius Rufus Վիքիպահեստում |
Նրա «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» բաղկացած է 10 գրքից։ Առաջին երկու գրքերը կորել են, իսկ մեզ հասած 8 գրքերում կան պակասող հատվածներ։ Կուրտիոսի շարադրանքը խճողված է հռետորական բնույթի հատվածներով և գլխավորապես նկարագրում է ռազմական դեպքերի ընթացքը։ Նկատելի է միտումնավոր վերաբերմունքը Ալեքսանդր Մակեդոնացու նկատմամբ, որի հաջողությունները վերագրում է ոչ այնքան նրա ձիրքին, որքան բախտին։
Կուրցիուսի երկում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել մ.թ.ա. IV դարի Հայաստանի պատմության որոշ անցքերի մասին։ Գիրքը թարգմանվել է հայերեն (ռուսերեն թարգմանությունից[4])։