![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Donatello_david_plaster_replica_front_1000px_wide.jpg/640px-Donatello_david_plaster_replica_front_1000px_wide.jpg&w=640&q=50)
Քվատրոչենտո
5-րդ դարի իտալական արվեստի դարաշրջան (Վաղ Վերածնունդ) / From Wikipedia, the free encyclopedia
Քվատրոչենտո, նաև քվատտրոչենտո (իտալ.՝ quattrocento, «չորս հարյուր», կրճատվել է mille quattrocento — «հազար չորս հարյուր»), XV դարի՝ Վաղ Վերածննդի ժամանակաշրջանի իտալական արվեստի ընդունված պայմանական անվանում[1]։
Մասն է | Վաղ Վերածնունդ, իտալական գոթիկա ![]() | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | Իտալիայի մշակույթ ![]() | |
Երկիր | Ֆլորենցիայի Հանրապետություն, Վենետիկի հանրապետություն ![]() | |
Նախորդ | • Դուչենտո • Տրեչենտո | |
Հաջորդ | • Չինքվեչենտո • Seicento • բարոկկո ![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Giovannei_bellini%2C_madonna_greca%2C_brera.jpg/640px-Giovannei_bellini%2C_madonna_greca%2C_brera.jpg)
Այս ժամանակահատվածը համընկնում է Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Բոտիչելլիի, Դոնատելլոի, Բրունելեսկիի, Մազաչչոի, Բելինիի (Յակոպո, Ջենտիլե և Ջովաննի), Պինտուրիկիոի, Ֆրա Անժելիկոյի, Պիետրո Պերուջինոյի, Դոմենիկո Գիրլանդայոի և այլոց գործունեության հետ։
Քվատրոչենտոյի ուղղվածությունները և աշխարհայացքային սկզբունքները մեծ ազդեցություն են գործել հետագա դարերի արվեստի վրա, սկսած կլասիցիզմից և ռոմանտիզմից, մինչև մշակույթի որոշակի ուղղվածության վրա ընդհանրապես։ Կերպարվեստի մեջ այս ժամանակաշրջանը նշանավորվում է նրանով, որ կատարվեց անցում հոգևոր կատարելության և դավանական կանոններին ենթարկվող միջնադարյան ներդաշնակ պայմանականություներից և պատկերային շարքից դեպի հայացքների համակարգի, պատկերացումների և վարքականոնի, որոնք հիմք հանդիսացան պատկերային արվեստի՝ այսինքն ռեալիզմի[2] ձևավորման համար, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ ակադեմիզմի ձևավորման համար։
Քվատրոչենտոյի ժամանակաշրջանում տեղի ունեցավ ճարտարապետության, գեղանկարչության և քանդակագործության ծաղկում։ Այդ ժամանակահատվածում Իտալիայում գործում էր հանճարեղ վարպետների մի ամբողջ աստղաբույլ, նրանց մեջ էր ճարտարապետ Բրունելլեսկին, քանդակագործ Դոնատելլոն, իսկ XV դարում ստեղծագործել են Ռաֆայելը, Միքելանջելոն և Լեոնարդո դա Վինչին։