Դոմենիկո Գիռլանդայո
From Wikipedia, the free encyclopedia
Դոմենիկո Գիռլանդայո (իտալ.՝ Domenico Ghirlandaio) կամ Դոմենիկո դի Տոմազո Կուրադի դի Դոֆֆո Բիգորդի (Domenico di Tommaso Curradi di Doffo Bigordi, հունիսի 2, 1448[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հունվարի 11, 1494, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2])՝ վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Դոմենիկո Գիռլանդայո իտալ.՝ Domenico Ghirlandaio | |
---|---|
Ի ծնե | Domenico Ghirlandaio |
Ծնվել է | հունիսի 2, 1448[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հունվարի 11, 1494 (45 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Տորնաբուոնիի մատուռը և Sassetti Chapel? |
Ուսուցիչ | Ալեսիո Բալդովինետի[3] և Անդրեա դել Վեռոկկիո |
Աշակերտներ | Միքելանջելո, Սեբաստիանո Մաինարդի, Master of the Fiesole Epiphany?, Ռինդոլֆո Գիրլանդայո և Ֆրանչեսկո Գրանաչի |
Զավակներ | Ռինդոլֆո Գիրլանդայո[2] |
Ազգականներ | Սեբաստիանո Մաինարդի[4][5] |
Կայք | domenico-ghirlandaio.org(անգլ.) |
Domenico Ghirlandaio Վիքիպահեստում |
Գիռլանդայոն այսպես կոչված ֆլորենտական վերածննդի երրորդ սերնդի ներկայացուցիչներից է՝ Անդրեա դել Վերոկկիոյի, Պոլայոլո եղբայրների և Սանդրո Բոտիչելլիի հետ մեկտեղ։ Նա հիմնել և մեծ արդյունավետությամբ օգտագործել է մի ընդարձակ արվեստանոց, որտեղ նրան աշխատակցել են իր հարազատ եղբայրները՝ Դավիդե և Բենեդետո Գիռլանդայոները, կնոջ եղբայրը՝ Բաստիանո Մեյնարդին, ավելի ուշ՝ նաև որդին՝ Ռիդոլֆո Գիրռանդայոն։ Գիռլանդայոյի արվեստանոցում վրպետության դասեր են ստացել բազմաթիվ շնորհալի աշակերտներ, այդ թվում՝ Բուոնարոտի Միքելանջելոն, ով հետագայում մեծագույն հռչակի արժանացավ։ Գիռլանդայոն կարողանում էր կրոնական թեմաներով արված նկարների համատեքստում մեծ վարպետությամբ ներառել ժամանակակիցների դիմանկարները, իր ժամանակի կյանքի ու կենցաղի տարրերը, որի շնորհիվ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և առատ վարձատրության արժանացել[6]։