From Wikipedia, the free encyclopedia
Քոնոր Էնթոնի ՄաքԳրեգոր (անգլ.՝ Conor Anthony McGregor, հուլիսի 14, 1988[3][4], Քրամլին, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի ընդհանուր մենամարտիկ (MMA)։ Հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության կիսաթեթևքաշային դիվիզիոնում։ Մեկ անգամ նվաճել է UFC կիսաթեթևքաշային չեմպիոնական գոտին։
Քոնոր ՄաքԳրեգոր | |
---|---|
ՄաքԳրեգորը 2015 թվականին | |
Ծնվել է | Քոնոր Էնթոնի ՄաքԳրեգոր Conor Anthony McGregor հուլիսի 14, 1988 (36 տարեկան) Դուբլին, Իռլանդիայի Հանրապետություն |
Բնագիր անուն | Conor Anthony McGregor |
Այլ անուններ | Տխրահռչակ (the Notorious) |
Երկիր | Իռլանդիա |
Ազգություն | Իռլանդացի |
Հասակ | 1,75 մ[1] |
Քաշ | 66 կգ[1] |
Կարգ | Կիսաթեթևքաշային Թեթևքաշային Կիսամիջինքաշային |
Տիրույթ | 188 սմ |
Ոճ | Բռնցքամարտ, կարատե, կապոեյրա, |
Թիմ | «SBG Ireland» |
Ուսուցիչ(ներ) | Ջոն Քավանա, Սերգեյ Պիկուլսկին |
Դաս | Բրազիլյան ջիու ջիցուի շագանակագույն գոտի[2] |
Ակտիվ շրջան | 2008-այժմ |
Խառնամարտ | |
Ընդհանուր | 21 |
Հաղթանակներ | 21 |
Նոկաուտով | 18 |
Հանձնվեցնելով | 1 |
Որոշմամբ | 2 |
Պարտություններ | 4 |
Նախկինում նվաճել է նաև Cage վարկածով թեթևքաշային և կիսաթեթևքաշային տիտղոսները։
2019 թվականի հունվարի դրությամբ զբաղեցնում է UFC-ի՝ անկախ քաշային կատեգորիայից (անգլ.՝ Pound for pound) լավագույն մենամարտիկների պաշտոնական վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը[5]։
Քոնոր Էնթոնի ՄաքԳրեգորը ծնվել է Դուբլին քաղաքի հարավային շրջանում՝ Քրամլին արվարձանում։ Այնտեղ Քոնորն առաջին անգամ հետաքրքրվել է սպորտով, մասնավորապես՝ ֆուտբոլով։ Խաղացել է «Լուդերս Սելտիկ» ակումբի կազմում, անգլիական Պրեմիեր Լիգայի ժամանակ երկրպագել է Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբին[6]։
2006 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լուկան, հաճախել տեղի «Colaiste Cois Life» միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է ջրմուղագործի մասնագիտությունը[7]։ Ավելի ուշ Քոնորը Լուկանում UFC ապագա չեմպիոն Թոմ Իգանի հետ զբաղվել է ըմբշամարտով՝ այդ կերպ սկսելով հետաքրքրվել ընդհանուր մենամարտերով[8]։ 16 տարեկանում անդամակցել է SBG խմբին։
Ընդհանուր մենամարտերի շրջանակներում ՄաքԳրեգորն իր մասնագիտական գործունեությունը սկսել է թեթև քաշայինների կազմում։ Հետագայում 10 հաղթանակից և 2 պարտությունից հետո մեկնարկել է ավելի ցածր քաշային կարգում, որտեղ երկու մարտից հետո կարողացել է վաստակել անգլիական «Cage Warriors» կազմակերպության կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Չբավարարվելով այդ կոչմամբ՝ ՄաքԳրեգորը վերադարձել է նախկին քաշային կատեգորիային և սլովակ Իվան Բուհինգերից վերցրել թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Այդ կերպ դարձել է միարժամանակ երկու քաշային կատեգորիայի չեմպիոն։
Իռլանդացու ելույթից տպավորված՝ «UFC»-ն շուտով նրա հետ պայմանագիր կնքեց[9]։ Նոր կազմակերպությունում առաջին մենամարտի ժամանակ ՄաքԳրեգորի հակառակորդը Մարկուս Բրիմեյջն էր։ Մենամարտն ուղեկցվում էր Մարկուսի ակտիվ հարձակումներով։ Սակայն վերջինս չկարողացավ պայքարել Քոնորի դիպուկ, տեխնիկական հարվածներին։ Հակառակորդին ծնոտի ծանր հարվածներ հասցնելուց հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։
Հաջորդ մենամարտը նախատեսված էր UFC Fight Night 26 կարգում, որտեղ Քոնորի հակառակորդը պետք է լիներ անգլիացի Էնդի Օգլը։ Որոշ ժամանակ անց Օգլը վնասվածքի պատճառով ստիպված եղավ հրաժարվել մարտից, և նրան փոխարինեց Մաքս Հոլլովեյը[10]։ ՄաքԳրեգորը առաջատար դիրք ուներ մարտի ժամանակ և վստահ հաղթանակ տարավ Հոլլովեյի նկատմամբ։ Երկրորդ ռաունդի կեսին ՄաքԳրեգորը ծնկի հատվածում ցավ զգաց, և մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքում հայտնաբերվեց դիմային խաչաձև հանգույցի վնասվածք։ Դրանից հետո հաջորդ 10 ամիսների ընթացքում բժիշկները նրան արգելեցին մենամարտել[11]։
Ապաքինվելուց հետո ՄաքԳրեգորը գլխավորում էր Դուբլինում UFC Fight Night 46-ի երեկոյի գլխավոր իրադարձությունը՝ ՄաքԳրեգորի և Դիեգուի մենամարտը։ Ի սկզբանե նա պետք է մենամարտեր Քոուլ Միլլերի հետ, սակայն վերջինս մեծ մատի վնասվածքի պատճառով իր տեղը զիջեց Դիեգու Բրանդանին[12]։ Մենամարտն ավարտվեց Քոնորի արագ հաղթանակով՝ առաջին ռաունդում իրականացրած տեխնիկական նոկաուտով։
UFC 187 մրցաշարի շրջանակներում ՄաքԳրեգորը հերթական հաղթանակը տարավ տեխնիկական նոկաուտով։ Այս անգամ նրա մրցակիցը ամերիկացի ըմբիշ Դասթին Պուարեն էր, որը մինչ այդ երբեք նոկաուտի չէր ենթարկվել։ Մենամարտի ողջ ընթացքում Քոնորը հեռավորությունից հարվածներ էր հասցնում հակառակորդին, իսկ առաջին ռաունդի երկրորդ րոպեին նրան նոկաուտի ենթարկեց։ Ավելի ուշ «UFC»-ի տնօրեն Դեյնա Ուայթը հայտարարեց, որ ՄաքԳրեգորը կարող է դառնալ միջինքաշայինների կարգում չեմպիոնի գլխավոր հավակնորդը, եթե UFC 179-ում գործող չեմպիոն Ժոզե Ալդուի և Չեդ Մենդեսի միջև մարտում հաղթի Ալդուն[13]։
Պուարիեի դեմ տարած հաղթանակից մեկ ամիս անց կազմակերպությունը հայտարարեց UFC Fight Night 59 կայանալիք մրցախաղի մասին, որը գլխավորելու էր Քոնորի և գերմանացի ըմբիշ Դենիս Զիֆերի մարտը[14]։ Բուքմեյքերների կանխատեսումներով ՄաքԳրեգորը համարվում էր մարտի գլխավոր ֆավորիտը[15]։ Մարտն ավարտվեց իռլանդացու հաղթանակով, որը երկրորդ ռաունդում Զիֆերին ենթարկեց տեխնիկական նոկաուտի։ Այդ մենամարտից անմիջապես հետո հանդիսատեսին զարմացրեց գործող չեմպիոն Ժոզե Ալդուի հետ տեղի ունեցած պատահարով։ Երբ մրցավարը դադարեցրեց մարտը, Քոնորը նկատեց հանրության մեջ գտնվող Ալդուին և անցնելով ցանցի մյուս կողմը՝ ինչ-որ բան բղավեց չեմպիոնին։
2015 թվականի հունվարի վերջին պարզ դարձավ կիսաթեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման համար ՄաքԳրեգորի և Ալդուի միջև անցկացվելիք մենամարտի օրը։ Այն պետք է տեղի ունենար 2015 թվականի հուլիսի 11-ին և գլխավորելու էր UFC 189 մրցաշարը[16]։ Իսկ մարտին կայացավ 12-օրյա համաշխարհային շրջագայությունը աշխարհի ութ քաղաքներում (սկսած Ռիո դե Ժանեյրոյից՝ մինչև Դուբլին)։ Այն ուղղված էր առաջիկա մրցաշարի հակագովազդին[17]։
Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ մարզումների ժամանակ Ալդուն կողոսկրի կոտրվածք է ստացել, և որ մենամարտը կարող է հետաձգվել[18]։ Այդ դեպքում Ալդուին փոխարինելու էր NCAA-ի երկակի մրցանակակիր Չեդ Մենդեսը, որը կպայքարեր ՄաքԳրեգորի դեմ կիսաթեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար[19]։ Հունիսի 30-ին Դեյնա Ուայթը հաստատեց, որ Ալդուն չի կարող մասնակցել մրցաշարին, և նրան կփոխարինի Մենդեսը[20]։ ՄաքԳրեգորը շարունակեց նոկաուտով հաղթանակների շարքը՝ հաղթելով Մենդեսին և դառնալով UFC-ի կիսաթեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն։
Ամսաթիվ | Գլխավոր իրադարձություն | Մրցաշար | Վաճառք |
---|---|---|---|
2015 թվականի հուլիսի 11 | Մենդես vs. ՄաքԳրեգոր | UFC 189 | 825,000[21] |
2015 թվականի դեկտեմբերի 12 | Ալդո vs. ՄաքԳրեգոր | UFC 194 | 1,400,000[22] |
2016 թվականի մարտի 5 | ՄաքԳրեգոր vs. Դիազ | UFC 196 | 1,600,000[23] |
2016 թվականի օգոստոսի 20 | Դիազ vs. ՄաքԳրեգոր 2 | UFC 202 | 1,650,000[23] |
2016 թվականի նոյեմբերի 12 | Ալվարեզ vs. ՄաքԳրեգոր | UFC 205 | 1,300,000[24][25] |
2018 թվականի հոկտեմբերի 6 | Խաբիբ vs. ՄաքԳրեգոր | UFC 229 | 2,400,000[26] |
Վաճառքի ընդհանուր ծավալ | 9,075,000 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.