![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Kate_Upton_at_G-Star_2014_%25282%2529.jpg/640px-Kate_Upton_at_G-Star_2014_%25282%2529.jpg&w=640&q=50)
Քեյթ Ափթոն
From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Էլիզաբեթ «Քեյթ» Ափթոն[2] (անգլ.՝ Katherine Elizabeth "Kate" Upton, հունիսի 10, 1992(1992-06-10)[3], St. Joseph, Միչիգան, ԱՄՆ)[4][5], ամերիկացի մոդել և դերասանուհի։ Հայտնի է «Sports Illustrated» ամսագրի հետ կատարած աշխատանքների համար, հայտնվել է ամսագրի 2011, 2012 և 2013 թվականների շապիկներին[6]։ Հայտնվել է նաև «Vanity Fair» ամսագրի 100–րդ հոբելյանական համարի շապիկին։ Հանդես է եկել նաև «Ինչպես ներկել աշտարակը» (2011), «Այլ կին» (2014) և այլ ֆիլմերում։
Արագ փաստեր Քեյթ Ափթոն անգլ.՝ Kate Upton, Ծնվել է ...
Քեյթ Ափթոն անգլ.՝ Kate Upton | |
---|---|
![]() Ափթոնը 2014 թվականին | |
Ծնվել է | հունիսի 10, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Holy Trinity Episcopal Academy? |
Մասնագիտություն | Մոդել, դերասանուհի |
Գործունեություն | 2009–այժմ |
Ամուսին | Justin Verlander?[1] |
Ծնողներ | Ջեֆ Ափթոն Շելլի Ափթոն |
Կայք | Kateupton.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Փակել
Հայտնվել է նաև այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ իտալական և բրիտանական Vogue, CR Fashion Book, Cosmopolitan, ֆրանսիական ELLE, իտալական, ֆրանսիական և գերմանական GQ, Jalouse, Sunday Times Style, Esquire, The Daily, Muse և այլն։