From Wikipedia, the free encyclopedia
Քելե Քելե (Qélé, Qélé), հայ երգչուհի Սիրուշոյի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քելե Քելե | |
---|---|
Եվրատեսիլ 2008-ի երգ | |
Երկիր | Հայաստան |
Երգիչ(ներ) | Սիրուշո |
Լեզուներ | Անգլերեն, Հայերեն |
Բառերի հեղինակ(ներ) | Սիրուշո |
Նվագավար | Դեր Հովա |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 2-րդ |
Կիսաեզրափակչի միավորներ | 139 |
Եզրափակչի արդյունք | 4-րդ |
Եզրափակչի միավորներ | 199 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Anytime You Need (2007) | |
Ջան Ջան (2009) ► |
Երգի տեքստը գրել է Սիրուշոն, իսկ երաժշտության հեղինակն է ՏերՀովան։ Երգը հաղթում է Եվրատեսիլի Հայաստանյան ազգային ընտրական փուլը մարտի 8-ին և դառնում է Եվրատեսիլ 2008-ում Հայաստանի երգը։
Եվրատեսիլում Սիրուշոն երգը կատարում է մայիսի 20-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ և անցնում է եզրափակիչ 2-րդ հորիզոնականով։ Մայիսի 24-ի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում Սիրուշոն հավաքում է 199 միավոր և զբաղեցնում է լավագույն հնգյակի չորրորդ հորիզոնականը։ Երգը սիրված է դառնում հատկապես Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում և Ռուսաստանում, որտեղից Հայաստանն ստանում է 12 միավոր և դառնում 2008-ի մրցույթում ամենաշատ 12 միավոր ստացած երկիրը։
Մրցույթի ավարտից հետո երգը շարունակում է մնալ չարթերների առաջին հորիզոնականներում և նաև թողարկվում է երգի ռեմիքս տարբերակները։
CD։
DVD։
Բոլոր տարբերակների պրոդյուսերը Դեր Հովան է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.