Քանթհո (Cần Thơ, գործածվում են նաև Can Tho կամ Cantho անվանաձևերը. ստանդարտ վիետնամերեն՝ kən˨˩ tʰəː˧˧||, հարավային վիետնամերեն՝ kʌŋ˨˩ tʰəː||), քաղաք Վիետնամում՝ Մեկոնգ գետի վտակ Հաուի (Բասսակի) հարավային ափին, Հոշիմինից մոտավորապես 170 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակչության թվաքանակի ցուցանիշով չորրորդ տեղն է գրավում այդ երկրում և առաջին տեղը՝ Մեկոնգի դելտայի վիետնամական տարածաշրջանում[4][5]։ 2018 թվականի տվյալներով այդ ցուցանիշը եղել է շուջ 1.282.300[6]:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Քաղաքն ստացել է «Արևմտյան մայրաքաղաք» (վիետնամերեն՝ Tây Đô) մականունը, համբավվել է լողացող շուկաներով, բրնձի ծղոտից ստացված թղթից պատրաստված շինություններով, գեղատեսիլ ջրանցքներով[5]։ 2011 թվականից այստեղ սկսել է գործել միջազգային օդանավակայանը[7]։ 2007 թվականին շուրջ 50 մարդ է զոհվել Քանթհոյի նորակառույց կամրջի փլուզման հետևանքով (դա Վիետնամում տեղի ունեցած խոշորագույն ինժեներական աղետներից մեկն է համարվում)[8]։