From Wikipedia, the free encyclopedia
Փոքրիկը (անգլ.՝ The Kid), ամերիկյան համր ֆիլմ նկարահանված 1921 թվականին, Չառլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը։
Փոքրիկը անգլ.՝ The Kid | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, դրամա, համր կինո և social comedy film?[1] |
Թվական | 1921[2], հունվարի 16, 1921[3], հունվարի 21, 1921[3], հունվարի 30, 1921[3] և փետրվարի 6, 1921[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Չարլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Էդնա Փերվիենս, Ջեքի Կուգան[4], Չարլի Չապլին, Հենրի Բերգման, Լիտա Գրեյ, Ալբերտ Օսթին, Charles Reisner?, Ֆրենկ Կամպիո, Robert Gaillard?, Թոմ Ուիլսոն, Granville Redmond?, Կառլ Միլլեր, Esther Ralston?[5], Raymond Lee? և Edith Wilson? |
Օպերատոր | Ռոլանդ Թոթերո |
Երաժշտություն | Չարլի Չապլին |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Նկարահանման վայր | Լոս Անջելես և Jim Henson Company Lot? |
Կինոընկերություն | Charles Chaplin Productions? |
Տևողություն | 68 րոպե |
The Kid (1921 film) Վիքիպահեստում |
Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ միայնակ աղքատ մայրը (Էդնա Պերվիանս) թողնում է նորածին երեխային հարուստ ընտանիքի մեքենայի մեջ` հույս ունենալով, որ երեխան կմեծանա բարեկեցիկ ընտանիքում։ Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ։ Հայտնաբերելով երեխային ետևի նստարանին` նրանք փոքրիկին թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում։
Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանից` թողնելով մեկ ուրիշ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում։ Վերջ ի վերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքրիկ տանը։ Անցնում է 4 տարի։ Փոքրիկը (Ջեկի Կուգան) մեծանում է և օգնում նրան միասին գումար վաստակելու։ Երեխան ապակիներ է կոտրում, իսկ իբր պատահաբար այդտեղ հայտնված թափառաշրջիկը վերանորոգում է դրանք։ Այդպես շարունակվում է, մինչև նրանց արարքը հասկանալով` մի ոստիկան ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն նրանք խույս են տալիս ոստիկանից։ Անընդհատ ոստիկաններից խուսափելը, բակի խուլիգանների հետ վեճերը, կիսաքաղց օրերը փոքրիկի և իր համար արդեն հայր դարձած թափառաշրջիկի համար դառնում են սովորական առօրյա։
Մի անգամ երեխան հիվանդանում է, հրավիրված բժիշկը իմանում է, որ երեխան որբ է, և հայտնում է այդ մասին քաղաքի վերադաս մարմիններին, և մի բարձրաստիճան պաշտոնյա ոստիկանի ուղեկցությամբ բռնի ուժով խլում է երեխային հայրացուից։ Այնուամենայնիվ թափառաշրջիկին հաջողվում է ետ վերադարձնել երեխային, և նրանք երկուսով գիշերում են մի պանդոկում։
Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին` խոստանալով գտնողին դրամական խոշոր պարգև։ Թերթում կարդալով հայտարարությունը` պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը։ Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին` թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ։ Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում` հրեշտակների աշխարհում։ Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ՝ մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.