Փոքր բազիլիկ
From Wikipedia, the free encyclopedia
Փոքր բազիլիկ (լատին․՝ Basilica minor, Basilicæ minores in plural), կոչվում են որոշ հռոմեական կաթոլիկ եկեղեցական շինություններ։ Կանոնի համաձայն, որևէ եկեղեցական կառույց չի կարող արժանանալ բազիլիկ կոչմանը, եթե այն ուխտավոր և պատմական նշանակության չէ[1]։ Այս կոչումը շնորհվում է Պապի կողմից։
Եկեղեցիների ճարտարապետության մասին գրողներն օգտագործում են «բազիլիկա» տերմինը, նկարագրելով որոշակի ոճը, որով կառուցվում է եկեղեցին։ Վաղ քրիստոնեական ժամանակներից եկեղեցիները կառուցել են հենց այս ոճով։
18-րդ դարում տերմինը ստանձնեց կրոնական իմաստ, չնայած նրան, որ այն ոչ մի կապ չունի ճարտարապետական ոճի հետ։ Բազիլիկները կրոնական իմաստով այն բաժանվում են խոշոր («մեծ») և փոքր բազիլիկների։ Այսօր Հռոմում միայն չորս եկեղեցի կա, որ դասվում են հիմնական բազիլիկների շարքին։