ամսագիր From Wikipedia, the free encyclopedia
Փորձ, ամսագիր, հրատարակվել է 1876-1881 թվաքկաններին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ա. Հովհաննիսյան։ Լուսաբանել է Արևմտյան Հայաստանի հասարակական տնտեսական վիճակը (Գարեգին Սրվանձտյանի հոդվածը հայկական նահանգների ճգնաժամային վիճակի մասին, Ս. Պալասանյանի ծրագրային հոդվածը հայ փախստականների վերաբերյալ և այլն)[1][2]։
Փորձ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | հայերեն |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Աբգար Հովհաննիսյան |
Հիմնադրվել է | 1876 |
Հիմնադիր | Աբգար Հովհաննիսյան |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման վայր | Թիֆլիս |
Գրասենյակ | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Լուծարվել է | 1881 |
Հրապարակվել են նաև ուսումնասիրություններ Կիլիկյան Հայաստանի հայ բնակչության մասին։ Երբ թուրքական կառավարությունը, կեղծելով վիճակագրական տվյալները, հայտարարել է, որ հայերը Արևմտյան Հայաստանում կազմում են բնակչության լոկ 17%-ը, «Փորձը» տպագրել է Ա. Երիցյանի նյութերը Կարինի նահանգի վերաբերյալ՝ ցույց տալով, որ 1872-78 թթ.-ի տվյալներով նահանգում հայերը կազմել են բնակչության 42, 5%-ը, իսկ թուրքերը՝ 17, 5%ը։ «Փորձը» քննադատել է եվրոպական դիվանագիտությունը և թուրքական քաղաքականությունը հայկական հարցում (Հակոբ Պարոնյանի «Հոսհոսի ձեռատետրը» և այլն), հրապարակել բազմաթիվ հոդվածներ Բեռլինի կոնգրեսի, դրան հաջորդած հայկական կոտորածների (որոնց նպատակը հայկական հարցից ձերբազատվելն էր) մասին։
1880 թվականից արգելվել է ամսագրի մուտքը Թուրքիա։
Հանդեսի հրատարակության տարին սկսվում է 1876 թվականի հուլիսի 1-ից և մինչև 1877 թվականի հուլիսի 1-ը կոչվում է առաջին տարի կամ ա.ռաջին շրջան։ 1877 թվականի հուլիսի 1-ից մինչև 1878 թվականի հուլիսի 1-ը ̀ երկրորդ շրջան։ Այս երկու տարիների ընթացքում հրատարակվել է իբրև եռամսյա հանդես։ Վեցամսյա ընդմիջումից հետո, երրորդ տարվանից ̀ 1879 թվականի հունվարի 1-ից մինչև հինգերորդ տարվա կեսը, մինչև փակվելը, հրատարակվել է որպես ամսագիր։
Համարների հաջորդականությունը.
Այսպիսով, լույս է տեսել ընդամենը 33 գիրք։ Սկզբնական համարները բաղկացած են 400 կամ 450 և ավելի էջերից, իսկ ամենամսյա համարները ̀ շուրջ 200 էջերից։ Բացի դրանից. 23 համարներ ունեն հավելվածներ, յուրաքանչյուրը 30-100 էջ ծավալով։
Բոլոր համարները տպագրվել են Համբարձում Էնֆիաճյան և ընկ. Տպարանում, իսկ հավելվածները̀ մեծ մասամբ Հովհաննես Մարտիրոսյանի։
Խմբակիր-հրատարակիչ
Աբգար Հովհաննիսյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.