![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/Peter_pan_1911_pipes.jpg/640px-Peter_pan_1911_pipes.jpg&w=640&q=50)
Փիթր Փեն
From Wikipedia, the free encyclopedia
Փիթր Փեն (անգլ.՝ Peter Pan), շոտլանդացի գրող Ջեյմս Մեթյու Բարրի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» (անգլ.՝ Peter Pan in the Kensington Gardens), «Փիթր Փեն» (անգլ.՝ Peter Pan, պիես, 1904) և «Փիթրը և Վենդին» (անգլ.՝ Peter Pan and Wendy, 1911) գրքերի հերոս, XX դարի մանկական գրականության հայտնի կերպատներից մեկը։ Տվյալ կերպարի նախատիպը Մայքլ Դևիսն է։
Փիթր Փեն | |
---|---|
![]() | |
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս, ֆենթզի ֆիլմի կերպար և հեռուստատեսային կերպար |
Հեղինակ | Ջեյմս Մեթյու Բարրի |
Ստեղծագործություն | Փիթր Փենը Կենսինգստոնյան այգիներում Փիթր Փեն Փիթրը և Վենդին |
Ներկայացված է | Փիթրը և Վենդին, Peter Pan, or The Boy Who Would Not Grow Up?, Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում և Peter Pan in Scarlet? |
Սեռ | արական |
Ազգություն | անգլիացի |
Բնակության վայր | Նեվերլենդ |
Հրարած տիեզերքից | Peter Pan universe? |
Մականուն | Տղա, ով չէր ուզում ծերանալ |
Դերը կատարել են | Նինա Բուսիկո, Բեթի Բրոնսոն, Մոդ Ադամս (դերասանուհի), Մերի Մարթին, Ռոբին Ուիլյամս, Ջերեմի Սամփթեր, Ռոբի Քեյ և Լևի Միլլեր |
![]() |
Փիթր Փենը տղա է, ով չի ուզում ծերանալ։ Նա միշտ մնում է երիտասարդ, նրա մոտ պահպանվում են կաթնատամները։ Նա ծխնելույզով փախել էր տնից և գնացել Կենսինգստոնյան այգիներ, որտեղ և ծանոթացել էր փերիների հետ։ Ավելի ուշ նա ապրում էր Նեվերլենդում այն տղաների հետ միասին, ովքեր կորել էին Կենսինգստոնյան այգիներում, նրանց մեջ էր նաև Վենդի Դարլինգը։ Նա ուներ իր առանձին փերին՝ Զընգ-զնգը (անգլ.՝ Tinker bell)։ Նրա ոխերիմ թշնամին էր Կապիտան Կրյուկը։
Փիթր Փենի մասին պատմությունները բազմիցս էկրանավորվել են։ Հայտնի են 1953 թվականին Ուոլտ Դիսնեյի «Փիթր Փեն» մուլտֆիլմը և 1991 թվականին նկարահանված «Կապիտան Կրյուկ» ֆիլմը։ 1987 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց «Փիթր Փեն» 2 սերիանոց ֆիլմը, որի պրիմիերան կայացել է 1988 թվականի Ամանորին՝ ԽՍՀՄ համամիութենական հեռուստածրագրում։
1929 թվականին Ջեյմս Մեթյու Բարրը «Փիթր Փեն»-ի հրատարակության իրավունքը հանձնեց Քրեյթ Օրմոնդ սթրիթի վրա գտնվող մանկական հիվանդանոցին։ Այն ավելի ուշ ներառվեց նրա կտակում այն պայմանով, որ ստացված գումարները երբեք չպետք է հրապարակվեն։ 1937 թվականին նա մահացավ, որից հետո նրա հեղինակային իրավունքները պահպանվեցին հետագա 50 տարիների ընթացքում, իսկ հետո ստեղծագործությունը պետք է դառնար հանրային։ Սակայն 1988 թվականին ընդունվեց հատուկ օրենք, համաձայն որի հիվանդանոցն իրավունք ստացավ տնօրինել «Փիթր Փեն» ստեղծագործության հրատարակություններից ու այլ օգտագործումից ստացված եկամուտները[1]։