բրիտանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Էնդրյու «Ռոբի» Քեյ (անգլ.՝ Robert Andrew "Robbie" Kay, սեպտեմբերի 13, 1995, Լիմինգթոն, Lymington and Pennington, New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, ով առավել հայտնի է Փիթեր Պենի դերով «Մի անգամ հեքիաթում» սերիալում։
Ռոբի Քեյ անգլ.՝ Robbie Kay | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Լիմինգթոն, Lymington and Pennington, New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | International School of Prague? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ռոբի Քեյը ծնվել է Լիմինգտոնում 1995 թվականի սեպտեմբերի 13-ին[1][2], ապրել է Թայնսայդում, որը Անգլիայի հյուսիսում է, մինչև իր ընտանիքը տեղափոխվել է Պրահա, Չեխիա։ Այնուհետև նա տեղափոխվել է Տեխաս, Հյուստոն։ Ռոբին հետաքրքրվում է ռեգբիով և ֆուտբոլով[3]։
Չեխիայում ապրելու ժամանակ Քեյը դպրոցում տեսնում է անգլախոս երեխաների համար հայտարարություն, որ ֆիլմի նկարահանումների համար պետք են դերասաններ։ Չնայած փորձի բացակայության, 2006 թվականին ստանում է դեր «Իլյուզիոնիստ» ֆիլմում, սակայն իր մասնակցությամբ դրվագը հանում են կինոնկարի վերջնական տարբերակից։ «Հաննիբալ. Ծագում» և «Իմ տղա Ջեքը» ֆիլմերում աննշան դերերից հետո մի կանադական կինոընկերություն ընտրում է նրան 150 հավակնորդներից՝ «Բեկորներ» ֆիլմում երիտասարդ Ջեյքոբի դերի համար։ Ֆիլմը նկարահանվեց Հունաստանում ինը շաբաթվա ընթացքում[2][4]։ Դրանից հետո նա գլխավոր դեր խաղաց «Պինոկիո» հեռուստաֆիլմում, որի նկարահանումներին մասնակցեցին նաև Բոբ Հոսկինսը և Թոմաս Սանգստերը։
Մեկ տարի անգլիական թատերական դպրոցում սովորել է դերասանական արվեստ, երգեցողություն և պար[2]։ Երբ Ռոբին տեղափոխվում է Հյուստոն, սովորում է «British school of Houston»-ում։ Նա ավարտել է դպրոցը 2014 թվականին։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | Իլյուզիոնիստ | The Illusionist | |
2007 | ֆ | Հաննիբալ. Ծագում | Hannibal Rising | Կոլնասի որդի |
2007 | ֆ | Բեկորներ | Fugitive Pieces | երիտասարդ Ջեյկոբ |
2007 | ֆ | Իմ տղա Ջեքը | My Boy Jack | Քրթուր Ռելփ |
2008 | ֆ | Բաթորի | Bathory | Պալս |
2008 | ֆ | Պինոկիո | Pinocchio | Պինոկիո |
2008 | ֆ | Բրուգեյում | In Bruges | Երիտասարդ Հարրի |
2010 | ֆ | Արտադրված է Դագենհամում | Made in Dagenham | Գրեհեմ |
2010 | ֆ | Հավերժ ապրելու ճանապարհ | Ways to Live Forever | Սեմ Մաքուին |
2011 | ֆ | Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին | Pirates of the Caribbean: On Stranger Tides | նավի փոքրավոր |
2013-2016 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Փիթեր Պեն |
2013 | ֆ | Ռիտա | Rita | |
2015-2016 | ս | Հերոսներ. Վերածնունդ | Heroes Reborn | Թոմմի |
2015 | ֆ | Սառտը Լուսին | Cold Moon | Բեն Ռեդֆիլդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.