Փեյսվիլ
From Wikipedia, the free encyclopedia
Փեյսվիլ (մալթայերեն՝ Paċeville, անգլերեն՝ Paceville), Սեյնթ Ջուլիանս քաղաքի թաղամաս-շրջաններից մեկը, Մալթայի գլխավոր նավահանգիստն ու գիշերային զվարճություններով հագեցած կյանքի կենտրոնը[1][2][3][4]։
Բնակավայր | ||
---|---|---|
Փեյսվիլ | ||
Երկիր | Մալթա | |
Համայնք | Սեյնթ Ջուլիանս | |
| ||
Հակիրճ տեղեկատվություն
Փեյսվիլը գտնվում է Միջերկրական ծովի Սպինոլա ու Սեյնթ Ջուլիանս ծովածոցերի և Սեյնթ Ջորջ ծովախորշի միջև[5]։ Համարվում է ոչ պաշտոնական վարչական միավոր և կառավարվում է Փեյսվիլի վարչական կոմիտեի կողմից (մալթայերեն՝ Kumitat Amministrattiv Paceville)[6][7]:
Մեր օրերի Փեյսվիլը լեփ-լեցուն է գիշերային ակումբներով, սթրիփ-ակումբներով, դիսկոտեկներով, խաղատներով, կինոթատրոններով, բարերով ու ռեստորաններով, որոնք սովորաբար աշխատում են մինչև լուսաբաց[8][9][10]։ Գիշերային զվարճանքի այդ օբյեկտներ հաճախակի հաճախողների մեջ զգալի թիվ են կազմում 13-ից բարձր տարիքի երեխաները[11]։ Հաճախակի են նաև ծեծկռտուքներն ու վայրագ պատահարները[12]։
2015 թվականի նոյեմբերի 15-ին +1 Club ակումբի ապակե բազրիքը փլվեց, որի հետևանքով վնասվածքներ ստացան 71 պատանիներ ու երիտասարդներ, ընդ որում՝ նրանցից երկուսը հայտնվեցին ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ պատահարը առիթ տվեց, որ մեկ անգամ ևս լրջորեն արծարծվի Փեյսվիլի գիշերային զվարճանքի օբյեկտներ երեխաների այցելության հետ կապված մտահոգությունների հարցը[13] և վարչապետ Յոզեֆ Մուսկատին ու ընդդիմության առաջնորդ Սայմոն Բուզուտիլին կոչ արեցին բոլոր միջոցները ձեռնարկել հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար[14]։
Զվարճանքի վայրերից զատ՝ Փեյսվիլում են գտնվում նշանավոր այլ օբյեկտներ ևս, այդ թվում՝
- Բեյ սթրիթ առևտրի կենտրոնը
- Մալթայի ամենաբարձր երկնաքերը՝ Portomaso Business Tower-ը
- Hilton-ը և մի շարք այլ հանրահայտ հյուրանոցներ։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.