Փաստաթուղթ
From Wikipedia, the free encyclopedia
Փաստաթուղթ (լատին․՝ documentum), ինֆորմացիա պարունակող այն իրը կամ առարկան, որի մեջ կամ որի վրա ամրագրված է գրավոր կամ բանավոր, այդ թվում նաև ձայնային և պատկերային ինֆորմացիան[1]։ Չնայած ավելի տարածված է «փաստաթուղթ» բառը, սակայն «դոկումենտ» եզրի էությունն ու իմաստն ավելի լիարժեքորեն կարող է փոխանցել «փաստակիր» բառը»։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/74/%D5%80%D5%80_%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%B8%D6%82_%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.jpg)
Փաստաթղթերը կարող են լինել պաշտոնական և ոչ պաշտոնական։ Պաշտոնական փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որն իր բնույթով հասանելի է բոլորին և նրանում ամրագրված ինֆորմացիան հասանելի է հասարակության բոլոր անդամներին։ Ոչ պաշտոնական փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որը չափից ավելի անձնական ինֆորմացիա է պարունակում։ Սրանք անձին վերաբերող առանձնահատուկ ինֆորմացիա պարունակող բոլոր գրավոր և բանավոր փաստաթղթերն են։ Օրինակ՝ անձնական օրագրեր, բոլոր տեսակի նամակները։ Լինում են դեպքեր, երբ վերջիններս լուրջ և որոշակի միջոցառումների ու իրադարձությունների փոփոխման հետևանքում ստանում են պաշտոնական բնույթ։ Դա նշանակում է, որ ցանկացած ոչ պաշտոնական փաստաթուղթ կարող է դառնալ պաշտոնական։
Փաստաթղթերի թվին են դասվում նաև վիճակագրական տվյալները, որոնք չնայած իրենց հասանելիության չափից, պարունակում են որոշակի ինֆորմացիա հասարակության որևէ ոլորտի վերաբերյալ։ Գոյություն ունեն նաև ձայնային և պատկերային փաստաթղթեր, օրինակ՝ ձայնասկավառակ, տեսասկավառակ, տեսաժապավեն։