From Wikipedia, the free encyclopedia
Փաբլիկ արտ (հանրային արվեստ, արվեստ հանրային միջավայրում. անգլ.՝ public art) արվեստ քաղաքային միջավայրում, որը հիմնված է անպատրաստ հանդիսատեսի վրա և նկատի է ունենում քաղաքային տարածության շփումը։
«Փաբլիկ արտ» տերմինը վերաբերվում է այն արվեստի գործերին, որոնք ստեղծվել են հատուկ հանրային վայրում, հաճախ բաց երկնքի տակ, տեղակայվելու և ցուցադրվելու համար։ Պաշտոնապես հավանություն ստացված փաբլիկ արտի հնագույն օրինակներ, հավանաբար, համարում են հուշարձանները, կոթողները և քանդակները։ Փաբլիկ արտը սահմանափակված չէ ֆիզիկական օբյեկտներով. դրա ստեղծման համար օգտագործվում են պարերը, թափորը, փողոցային թատրոնն ու անգամ պոեզիան։
Որոշ նկարիչներ, որոնք աշխատում են այս ոլորտում, օգտագործելով բաց տարածության առավելությունները, ստեղծում են մասշտաբային ստեղծագործություններ։ Վերջին 30 տարում ստեղծված ու հանրության և քննադատության հիացմունքին արժանացած աշխատանքների թվում են Ռոբերտ Սմիթսոնի, Քրիստոյի, NONDA—յի և Էնթոնի Գորմլիի գործերն են, որոնցում արվեստի գործը փողգործակցում է շրջակա միջավայրի հետ և հարմարեցվում նրանում։ 1960 թվականին հույն նկարիչ NONDA—ն ստեղծեց իմտերակտիվ ցուցահանդես կամրջի տակ՝ նվիրած պոետ Ֆրանսուա Վիյոնին։ Փաբլիկ արտի ստեղծմանը սովորաբար ստեղծվում է վայրը կառավարող կամ տիրապետող ընկերության կամ կառավարության թույլատվությամբ և համագործակցությամբ։ Որոշ կառավարություններ հավանություն են տալիս փաբլիկ արտի ստեղծմանը, օրինակ ֆինանսային մեխանիզմի օգնությամբ։
Հաճախ քաղաքի փողոցներում նկարիչների պատկերներն առաջացնում են տեղաբնիկների բոռն դժգոհություն։
Մեր ժամանակներում Public Art-ն իր մեջ ներառում է նկարիչների կողմից կերակրի պատրաստումից և զբոսայգիներում զբոսանքների կազմակերպումից մինչև կաթի փաթեթների վրա տպագրած տեքստերն ու աղբատար մեքենաների կողքին պարային ելույթները։ Մասամբ այս ուղղությունը արտացոլում է հենց արվեստի կրած փոփոխությունները։ Շատերը կարծում են, որ Public Art-ը պետք է հռչակի հանրության բազմակողմանիությունը և բացահայտել արժեքների ու սոցիալական բարեկեցության հարցերում կարծիքների համաձայնեցվածության բացակայությունը։ Քննադատներն ու նկարիչները կարծում են, որ Public Art-ը հրահրում է մարդկանց կասկածի տակ դնել կառուցվածքի ազդեցությունն ու որոշում կայացնելու գործընթացները, որոնք որոշում են, թե ինչպես պետք է օգտագործվի հանրային տարածությունը։ Այդ տիպի «կրիտրկական» փաբլիկ արտ արվեատը հաճախ ժամանակավոր է, պրովոկցիոն է և ստեղծվում է, որպեսզի զուգակցվի շրջակա միջավայրին։ Public Art -ը միշտ եղել է, կա, և, հավանաբար կլինի վիճելի տարածություն, որովհետև այն արտահայտում է իրական հակասություն՝ սերմանված մեր հասարակական կյանքում։
Երևանում առաջին նկարազարդված կամարանցումները հայտնվեցին 2016 թվականից[1]։
2015 թվականին Երևանի քաղաքապետարանը քաղաքի համաչափ զարգացման ծրագրով նախատեսեց նաև բնակելի շենքերի բակերի ու կամարանցումների բարեկարգումն ու նկարազարդումը[2]։
Առաջին աշխատանքները հայտնվել են Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան փողոցների շենքերի կամարանցումներում։
«Փողոցային գեղանկարչությունը» շուտով տարածվեց նաև Երևանի ծայրամասերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.