Ցինիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ցինիզմ (լատ․ cynismus, հուն. xuvicriuog-կինիկների ուսմունքը), , վերաբերմունք, որը բնութագրվում է ուրիշների դրդապատճառների նկատմամբ ընդհանուր անվստահությամբ[1], բարոյական հատկություն, որը արտահայտում է արհամարհական վերաբերմունք հասարակական մշակույթի, հոգևոր, բարոյական և այլ արժեքների հանդեպ։
Անվանումը ծագում է Կինոսարգես (հուն․՝ Kynosarges) բառից՝ բլրի անուն Աթենքում, որտեղ տեղի է ունեցել փիլիսոփաների ուսուցումը և բանավեճերը։ Ցինիկություն արհամարհական, նիհիլիստական վերաբերմունք մշակութային, հոգևոր, հատկապես բարոյական, ճանաչված սկզբունքների, մարդու արժանապատվության գաղափարի, ինչպես և պաշտոնական գաղափարախոսության նկատմամբ, արտահայտվում է հանդուգն ծաղրանքի, գռեհիկ շիտակության, անպատկառության ձևով։ Ցինիկությունը բնորոշ է այն մարդկանց, որոնք բոլոր հնարավոր, այդ թվում՝ անբարոյական միջոցներով ձգտում են շահի, որոնք հիսաթափվել են իրենց իդեալներից, բարոյալքվել են և գաղափարազրկվել։ Ցինիկությունն անհարիր է կոմունիստական բարոյականությանը։
Ցինիզմը հաճախ շփոթվում է թերահավատության հետ[2]։ Եզրույթը ծագել է հին հունական կինիկների փիլիսոփայական դպրոցի անունից։ Լատիներեն թարգմանելիս այդ բառն սկսել է հնչել իբրև «ցինիկներ»։ Ցինիկները քարոզում էին արհամարհանք հասարակական մշակույթի նկատմամբ, մարդու ամբողջովին անկախություն հասարակությունից և վերադարձ դեպի «բնական վիճակ»։ Հետագայում ցինիզմ է անվանվել մարդու բարոյական արժեքների արհամարհումը, անարգանքը, քննադատությունը մարդկային մշակույթի հանդեպ, ծաղրը բարոյական արժեքների նկատմամբ և մարդկությանը թանկ իդեալների ծանակումը։ Այս վարքը դրսևորում էին նրանք, ովքեր հետապնդում էին էգոիստական շահեր բոլոր հնարավոր, այդ թվում` անբարո միջոցներով, ինչպես նաև նրանք, ովքեր, հիասթափվելով ինչ֊որ իդեալներից, հասել էին բարոյական սնանկացման, գաղափարական ամայացման։