![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/Zaragoza_-_Basilica_de_Nuestra_Se%25C3%25B1ora_del_Pilar_01.jpg/640px-Zaragoza_-_Basilica_de_Nuestra_Se%25C3%25B1ora_del_Pilar_01.jpg&w=640&q=50)
Տիրակալի տաճար
Իսպանիայի Սարագոզա քաղաքում գտնվող Հռոմի կաթոլիկ եկեղեցու համանախագահ եւ փոքր բազիլիկա / From Wikipedia, the free encyclopedia
Տիրակալի տաճար (իսպ.՝ Catedral-basílica de Nuestra Señora del Pilar de Zaragoza), Իսպանիայի բարոկկո ոճի ամենամեծ կաթոլիկ եկեղեցիներից, Արագոն ինքնավար համայնքի Սարագոսա քաղաքում։ Տիրակալի տաճարը պատմության մեջ առաջինն է, որը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնին։
Համաձայն տեղական ավանդույթի բազիլիկի պատմությունը սկիզբ է առել Իսպանիայում քրիստոնեության արշալույսին, երբ հայտնվել է սուրբ Հակոբոս առաքյալը, ով ըստ ավանդույթի երկրում տարածել է քրիստոնեությունը։ Սա Մարիամ Աստվածածնի միակ հիշատակությունն է, որն ասվում է, որ նա հայտնվել է վերափոխման տոնից առաջ։
Իսպանիայի շատ թագավորներ, ինչպես նաև օտարերկրյա կառավարիչներ և սրբեր, շատ նվիրաբերումներ են արել Մարիամ Աստվածածնի արձանին։ Սուրբ Իոանն Կրեստան, Սուրբ Թերեզա Ավիլիսկին, Իգնատիոս դե Լոյոլան ամենահայտնի մարդկանցից են, որ կատարել են նվիրաբերումներ։ Տիրակալի տաճարը Սարագոսայի երկու փոքր բազիլիկներից մեկն է։ Տաճարը կառուցված է Բարոկկո ճարտարապետության ոճով։ Ներկայիս տաճարը կառուցվել է հիմնականուն 1861-1872 թվականներին։