հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Տիտաններ», սպասվող ամերիկյան հեռուստասերիալ, որը հեռարձակվելու DC Comics-ի անանուն թվային ծառայությունով և հիմնված է DC Comics համանուն սուպերհերոսական խմբավորման վրա։ Հեռուստասերիալը ստեղծել են Ակիվա Գոլդսմանը, Ջեոֆ Ջոնսը և Գրեգ Բեռլանտին։ Բրենտոն Թյուիթսը կատարում է Տիտանների առաջնորդ Դիք Գրեյսոնի/ Ռոբինի դերը, Աննա Դիոփը՝ Ստարֆայերի, Թիգան Քրոֆթը՝ Ռեյվենի և Ռայան Փոթերը՝ Գազան Տղայի դերերը։
Դեռահաս Տիտանների մասին լայվ-էքշն հեռուստասերիալը արտադրության մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերին TNT հեռուստաալիքի կողմից։ Գոլդսմանը և Հաիմեսը գրում են հեռուստասերիալի առաջին էպիզոդի սցենարը։ Պատվիրված էր առաջին էպիզոդը գրել մինչև 2014 թվականի դեկտեմբերը, սակայն դա տեղի չունեցավ, և ավելին 2016 թվականի հունվարին TNT հայտարարեց, որ չի պատրաստվում շարունակել արտադրությունը։ 2017 թվականի ապրիլին հայտարարվեց, որ հեռուստասերիալը կրկին արտադրության մեջ է մտել և հեռարձակվելոււ է DC Comics-ի թվային ծառայության միջոցով։ 2017 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բրենտոն Թյուիթսը կատարելու է Դիք Գրեյսոնի դերը։
«Տիտաններ» հեռուստասերիալը նախատեսված է հեռարձակել 2018 թվականին։
«Տիտաններ» հեռուստասերիալը կենտրոնացած է երիտասարդ սուպերհերոսների վրա, որոնք հայտնի են Տիտաններ անունով։ Նրանց առաջնորդը Դիք Գրեյսոնն է՝ Բեթմենի նախկին օգնականը[2]։
Նախկին կրկեսի դերասան, ով իր ծնողների մահից հետո մարզվում է Բեթմենի կողմից՝ հանցագործության դեմ կռվելու համար։ Նա հետագայում դառնում է Տիտանների առաջնորդը, այսպիսով դուրս գալով Բեթմենի շողքից[3][4]։
Այլմոլորակային արքայադուստր՝ գերբնական կարողություներով, ով ապաստան է փնտրում Երկրի վրա և հանդիպում է Տիտաններին[5]։
Էմպաթ, ով մի չարքի դուստր է և նրա կարողությունները կառավարվում են իրէմոցիաների կողմից[6]։
Դեռահաս, ով ունի կերպարանափոխվելու կարողություն, որը առաջացել թմրանյութի ընդունումից, որը բուժել է նրան Սակուտիա մահացու հիվանդությունից[7]։
Ագրեսիվ երիտասարդ, ով կռվում է հանցագործության դեմ իր գործընկեր և ընկերուհի Աղավնու հետ[8]։
Խելացի, պաշպանող և կաշկանդված վրիժարու, ով կռվում է հանցագործության դեմ իր գործընկեր և ընկեր Բազեի հետ[9]։
Ոստիկանության դետեկտիվ, ով դառնում է Դիք Գրեյսոնի նոր գործընկերը[10]։
Doom Patrol խմբի առաջնորդը[12]։
Նախկին դերասանուհի, ով գազից թունվաորվելուց հետո ստացել է նեղանալու և աճելու հատկություններ։ Ֆառը Doom Patrol-ի անդամ է[13]։
Նսսխկին վարորդ, ում ուղեղը պատահարից հետո տեղափոխել են ռոբոտի մարմնի մեջ։ Սթիլը Doom Patrol ի անդամ է[14]։
Նախկին օդաչու, ով վթարի է ենթարկվել բասական էներգիայի մեջ և հիմա ոտքից գլուխ փաթաթված է բինտով։ Թրայնորը Doom Patrol ի անդամ է[15]։
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Հեռարձակման օր |
---|---|---|---|---|---|
1 | 1 | "Տիտաններ" "Titans[19]" | Բրեդ Անդերսոն | Ակիվա Գոլդսման, Ջեոֆ Ջոնս և Գրեգ Բեռլանտի | 2018 |
2 | 2 | "Բազե և Աղավնի" "Hawk and Dove[19]" | TBD | TBD | 2018 |
3 | 3 | "Ստարֆայեր" "Starfire[19]" | TBD | TBD | 2018 |
4 | 4 | "Ռեյչել" "Rachel[19]" | TBD | TBD | 2018 |
5 | 5 | "Doom Patrol" "The Doom Patrol[19]" | Ջոն Ֆասեթ[20] | Ջեոֆ Ջոնս[20] | 2018 |
6 | 6 | "Սուրհանդակը" "The Messenger[19]" | TBD | TBD | 2018 |
7 | 7 | "Ջեյսոն Թոդ" "Jason Todd[19]" | TBD | TBD | 2018 |
8 | 8 | "Անջելա" "Angela[19]" | TBD | TBD | 2018 |
9 | 9 | "Դոնա Թրոյ" "Donna Troy[19]" | TBD | TBD | 2018 |
2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ TNT հեռուստաալիքով հեռարձակվելու է Տիտանների մասին հեռուստասերիալ[21]։ Ակիվա Գոլդսմանը և Մարկ Հեիմսը պետք է մինչև 2014 թվականի դեկտեմբերը գրեին սցենար, որտեղ կխոսվեր Դիք Գրեյսոնի մասին, ով ցանկանում էր դուրս գալ Բեթմենի շողքից՝ դառնալով Նայթուինգ, ով լինելու էր այն խմբի ղեկավորը, որի մեջ մտնում էին Ստարֆայերը, Ռեյվենը, Օրաքուլը, Բազեն և Աղավնին։ Առաջին էպիզոդը պետք է նկարահանվեր Տորոնտոյում 2015 թվականի կեսերին[22][23]։ Հեռուստասերիալի ունունը «Տիտաններ» էր, սակայն հետագայում փոխվեց «Սև թռչուններ»[24][25]։ Հեռուստասերիալի արտադրությունը հետաձգվեց մինչև հոկտեմբեր[26]։ 2016 թվականի հունվարին հայտարարվեց, որ TNT հեռուստաալիքը այլևս չի շարունակելու հեռուստասերիալի արտադրությունը[27][28]։ 2016 թվականի փետրվարին Ջեոֆ Ջոնսն ասել է, որ DC ծրագրեր ունի Տիտանների հետ կապված[29]։
2017 թվականի ապրիլին Warner Bros.-ը հայտարարեց, որ «Տիտաններ» հեռուստասերիալը հեռարձակվելու է 2018 թվականին DC Comics-ի թվային ծառայության միջոցով։ Հեռուստասերիալը զարգացնողներ են Ակիվա Գոլդսմանը, Ջեոֆ Ջոնսը, Գրեգ Բեռլանտին և Սառա Շեքթերը, իսկ առաջին էպիզոդը գրել են Գոլդսմանը, Ջոնսը և Բեռլանտին[2]։ Հեռուստասերիալը նկարահանվել է Տորոնտոյում[30]։
2017 թվականի օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Թիգան Քրոֆթը մարմնավորելու է Ռեյվենին[6], իսկ մյուս ամսվա վերջերին հայտնի դարձավ, որ Աննա Դիոփը և Բրենտոն Թյուիթսը մարմնավորելու են Ստարֆայերին[5] և Դիք Գրեյսոնին/ Ռոբինին[3][4]։ 2017 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ռայան Փոթերը մարմնավորելու է Գազան Տղային[7]։
2017 թվականի սկզբերին հայտարարվեց, որ Ալան Ռիտչսոնը և Մինկա Կելին մարմնավորելու են Հենք Հոլին/ Բազեյին ու Դոն Գրենջերին/ Աղավնուն[8][9]։ Նույն ամսվա վերջում հայտնի դարձավ, որ Լինդսի Գորթը մարմնավորելու է Էմի Ռորբեչին[10]։ 2018 թվականի հունվարին հայտարարվեց, որ Սեյմուս Դևերը կատարելու է անհայտ դեր[11]։ Նույն ամսում հայտարարվեցին Doom Patrol-ի անդամների դերակատարները՝ Բրունո Բեյքիրը որպես Նայլս Քոլդեր/ Պետ[12], Էյփրիլ Բոուլբին՝ Ռիտա Ֆառ/ Էլաստի աղջիկ[13], Ջեյք Մայքլսը՝ Քլիֆորդ Սթիլ/ Ռոբոտմեն[14] և Դուեյն Մըրֆին որպես Լերի Թրեյնոր/ Բացասական մարդ[15]։
Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել 2017 թվականի նոյեմբերի 15-ին Տորոնտոյում[31][32]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.