Տիգրանաշեն
գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Տիգրանաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում[2]՝ Մ 2 (Երևան-Գորիս-Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում[3]։
Գյուղ | ||
---|---|---|
Տիգրանաշեն | ||
Տիգրանաշեն գյուղի համայնապատկերը Թեժքար լեռան գագաթից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ԱրարատԱրարատի մարզ | Արարատ | |
Մակերես | 19 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 151 մարդ (2011[1]) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյա | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (234) | |
| ||
Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը[3]։
Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Արարատի մարզում[2][4][5][6][7][8][9]։ 1995 թվականին ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը ընդգրկված էր Պարույր Սևակ բնակավայրի կազմում[5][6]։ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի կառավարության 1998 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս[5][7]։ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի մասին» Հայաստանի կառավարության 2001 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի առանձին բնակավայր[5][8]։ 2002 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս[5][9]
Ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Տիգրանաշենը Քյարքի անունով ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջան մեջ։
2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[10]։